ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ Եւ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հոգևոր քարոզչությանը նոր թափ հաղորդելու նպատակով 2022թ. հունվար ամսից վերագործարկեց Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնը։ Թեմի ՔԴՔԿ-ի խնդիրն է տարատեսակ ծրագրերի և համագործակցությունների միջոցով Քրիստոսի Ավետարանի լույսը դարձնել ավելի մատչելի և հասանելի ժողովրդի լայն շրջանակների համար։ Կենտրոնի աշխատանքների հասցեատերերի շրջանակը պայմանականորեն բաժանվում է երկու մասի՝ հանրակրթական հաստատություններ (մանկապարտեզ, դպրոց, համալսարան) և հասարակությունը իր ամբողջության մեջ՝ որպես քարոզչության հասցեատեր։

Կենտրոնի հիմնական նպատակն է․

  • Աջակցել ԱԹ-ին ԱՀ-ում բարձրացնելու հանրության հոգևոր-բարոյական մակարդակը, նպաստելու արցախցու ոգու բարձրացմանն ու հոգու զորացմանը, որով և հայրենի դրախտային երկրի պահպանմանը:
  • Մեծացնել Արցախում գործնական հավատացյալների շրջանակը, նպաստել Արցախի թեմի հոգևոր հոտի անհատական բարոյական որակական առաջընթացին, մոլուցքներից ու մեղսալի երևույթներից ձերբազատմանն ու առաքինությունների մեջ հաստատմանը։

Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի գործունեության ուղղություններն են․

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE