Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան


Գերշ. Տ. Վրթանես եպս. Աբրահամյանը (ավազանի անունով՝ Կամո) ծնվել է 1962 թ. մարտի 21-ին, Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղում:

  • 1969-1979 թթ. սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում:
  • 1980 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարան:
  • 1981-1983թթ. ծառայել է Խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը Գեւորգյան հոգեւոր ճեմարանում:
  • 1987 թ. դեկտեմբերի 25-ին` սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, ձեռամբ գերշ. Տ Հուսիկ արք. Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ: Ճեմարանում ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել Մայր Տաճարի թանգարանում:
  • 1988 թ. մարտի 10-ին պաշտպանել է ավարտաճառ «Աղվանից Եկեղեցու համառոտ պատմություն (Դ.-ԺԷ. դարեր)» թեմայով եւ արժանացել «քաջալավ» գնահատականի:
  • 1988 թ. մայիսի 22-ին` Հոգեգալստյան տոնին, ձեռամբ գերշ. Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
  • 1989-1994 թթ. եղել է Ամարաս վանքի վանահայր:
  • 1992թ. պաշտպանել է վարդապետական թեզ «Հովսեփ Արցախեցի` վահան ուղղափառության» թեմայով եւ ստացել մասնավոր վարդապետության 4 աստիճաններ:
  • 1994-1996 թթ. եղել է Արցախի թեմի առաջնորդական փոխանորդ:
  • 1996 թ. հունիսին նշանակվել է Ս. Հռիփսիմե վանքի վանահայր:
  • 1997-1999 թթ. եղել է ՀՀ Պաշտպանության նախարարի հոգեւոր խորհրդատու:
  • 1999-2001 թթ.եղել է Ս. Հռիփսիմե վանքի վանահայր:
  • 2001 թ. օգոստոսից հոգեւոր հովվության է նշանակվել Գուգարաց թեմում:
  • 2006 թ. սեպտեմբերի 28-ից հոգեւոր հովվության է նշանակվել Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմում:
  • 2007 թ. հոկտեմբերի 1-ից նշանակվել է ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդ:
  • 2008 թ. օգոստոսի 24-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում:
  • 2021 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ, ազատվելով ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից, նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ։
WP Radio
WP Radio
OFFLINE LIVE