Ստեփանակերտ
Ստեփանակերտը Արցախի Հանրապետության մայրաքաղաքն է: Այն հանրապետության արդյունաբերական, մշակութային և կրթական կենտրոնն է: Քաղաքը գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան լանջին, Կարկառ գետի ափին, հիմնական մայրուղու վրա: Ստեփանակերտի ընդհանուր տարածքը կազմում է 25,6 քառ. կիլոմետր, կլիման կիսաչոր մերձարևադարձային է: Ամառները համեմատաբար շոգ են, իսկ ձմեռները` մեղմ և չոր, բայց երբեմն սաստիկ ցրտեր են լինում:
1924թ. քաղաքին տրվել է Ստեփանակերտ անունը՝ ի պատիվ Ստեփան Շահումյանի: Ստեփանակերտ քաղաքի առաջին հատակագիծը մշակել է Ալեքսանդր Թամանյանը, 1926թ.:
Քաղաքը հնագույն պատմություն ունի. առաջին բնակավայրերն այստեղ հիմնադրվել են մ.թ.ա. 3-2 հազարամյակներում: XIX-րդ դարում Էմիլ Ռոսլերի կողմից իրականացված հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ արժեքավոր գտածոներ, որոնց մի մասը պահվում է աշխարհի ամենամեծ թանգարաններում:
Մ.թ. V-րդ դարում Արցախի ներկայիս մայրաքաղաքի տեղում գտնվել է Վարարակն (հորդ աղբյուր) բնակավայրը, որն իր անվանումը ստացել է դեպի բնակավայր հոսող հորդառատ աղբյուրի անունից: Ներկայումս այդ բնակավայրից միայն մեկ հյուրատուն է պահպանվել:
Քաղաքն ու շրջակայքը հարուստ են պատմաճարտարապետական ու հնագիտական հուշարձաններով:
Ք. Ստեփանակերտ | Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցի | ԳՈՐԾՈՂ |
Ս. Հակոբ Եկեղեցի, 2007թ. | ||
Ս. Ամենափրկիչ, 19-րդ դար | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ | |
Եկեղեցի «Կարմիր Ավետարան» գյուղատեղիում, 12-13-րդ դդ. |