Քաշաթաղի շրջան (Բերձոր)
Քաշաթաղի շրջանն Արցախի Հանրապետության ամենամեծ շրջանն է. ընդհանուր տարածքը կազմում է 3376 քառ. կիլոմետր: Արևմուտքում շրջանը սահմանակցում է Հայաստանի հետ, իսկ հարավում՝ Արաքս գետով, անցնում է Իրանի հետ պետական սահմանը: Շրջկենտրոնը Բերձոր քաղաքն է, որը հիմնադրվել է հին հայկական բնակավայրերի տեղում: Քաշաթաղով է անցնում Երևան-Ստեփանակերտ մայրուղին: Շրջանի տարածքով հոսում է Աղավնո գետը:
Շրջանը հարուստ է հայկական ճարտարապետական հուշարձաններով: Դրանցից ամենահայտնիներն են Ծիծեռնավանքը, Սուրբ Համբարձումի եկեղեցին, XIX դարի եկեղեցին Տանձատափ գյուղում և Մելիք Հայկազի պալատը:
Քաշաթաղի շրջանի տարածքում 2002-2003թթ. գիտական սպելեոլոգիական (քարանձավային) արշավախմբի կողմից քարանձավների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են 5 ժայռային եկեղեցի, 4 պաշտպանական կառույց և 30-ից ավել բնակելի համալիր: Հայտնաբերված կառույցներից ամենանշավորներից են հայ պատմաբան Ստեփանոս Օրբելյանի (XII դ.) նկարագրած վանական համալիրներ Կրոնը (Կրոնք) և Հոչանցը, ինչպես նաև՝ մ.թ.ա 7-րդ դարի սեպագիր մակագրությամբ քարանձավը: 2010-ին շրջանի տարածքում նաև հայտնաբերվել է մի պահոց, որում պահպանվել էին 112 ոսկյա, արծաթյա և բրոնզե իրեր:
Բացի ճարտարապետական հուշարձաններից, շրջանը հայտնի է նաև իր բնական ռեսուրսներով՝ խիտ կուսական անտառներով և լեռնային գետերով:
| ք. Բերձոր | գ. Բերձոր, Ս. Համբարձման եկեղեցի, 1996-1998թթ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Աղավնո | Սրբոց Նահատակաց եկեղեցի, 2002թ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Աղբաթխերտ | Ս. Աստվածածին եկեղեցի, 17-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Աղբրաձոր | Վանական համալիր «Մայրէջրի վանք», 11-12-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Ամուտեղի | Ամուտեղ եկեղեցի, 17-18-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Ս. Վարդան եկեղեցի, 17-րդ դար |
| գ. Անդոկաբերդ | «Անդոկաբերդ» ժայռափոր եկեղեցի, 11-13-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ․ Արախիշ | Եկեղեցի «Արախիշ» գյուղատեղիում, 12-13-րդ դդ․ | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Զորախաչ եկեղեցի, 16-17-րդ դդ․ | ||
| Ս. Աստվածածին եկեղեցի, 12-13-րդ դար |
| գ. Արվական | Կատոսավանք եկեղեցի, 9-11-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Արտաշավ | Եկեղեցի հին գերեզմանոցում, 13-17-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Բարկուշատ | Բարկուշատի ամրոցի տարածքում՝ Որոտանի աջ ափին, ավերակ եկեղեցի | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Գրհամ | Բերքնի եկեղեցի, 17-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Դողար | Եկեղեցի «Քուրդիկ» ամրոցում, 9-13-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Ծաղկաբերդ | Ժայռափոր վանական համալիր «Քրոնք», 13-14-րդ դդ | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Ծիծեռնավանք | Վանական համալիր «Ծիծեռնավանք», 4-17-րդ դդ | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Ս. Գևորգ եկեղեցի, 4-5-րդ դդ. | ||
| Սթունիս եկեղեցի, 17-րդ դ․ | ||
| Սթունիս եկեղեցի, 9-10-րդ դդ. |
| գ. Կատոս | Վանական համալիր «Կատոսավանք», 9-11-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Կերեն | Տանձատափ եկեղեցի, 19-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Հակ | Եկեղեցի «Ակբատխերտ» գերեզմանոցում, 13-15-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Ս. Մարիամ Աստվածածին, 1419թ. | ||
| Ս. Մինաս, 1675թ. |
| գ. Հակարի | Ամուտեղ եկեղեցի, 17-18-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Հարար | Ս. Ստեփանոս, 15-16-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Հերիկ | Ս. Գևորգ, 17-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Հոչանց | Վանական համալիր «Անապատ», 12-17-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Ս. Ստեփաննոս, 17-րդ դար |
| գ. Ճապկուտ | Ճապկուտ եկեղեցի, 1641թ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Մազրա | Մազրա եկեղեցի, 1694թ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Մայրաջուր բնակավայր | Վանական համալիր, 9-12-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Մելիքաշեն | Զիրիկ եկեղեցի, 10-14-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Միրիկ | Ս. Աստվածածին եկեղեցի, 1682թ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Մոշաթաղ | Եկեղեցի «Վարազգոմ» գյուղատեղիում 9-11-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Շալուա | Պողոս-Պետրոս եկեղեցի, 17-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Ջանբար | Եկեղեցի 17-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Սեթանց | Եկեղեցի, միջնադար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Սոնասար | Եկեղեցի գերեզմանոցում, 9-11-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Սպիտակաջուր | Եկեղեցի «Սպիտակաջուր» ամրոցում, 9-13-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Վազգենաշեն | Եկեղեցի 15-16-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Վակունիս | Եկեղեցի 17-րդ դ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Վանանդ, | Մազրա եկեղեցւ, 1694թ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Տանձատափ | Տանձատափ եկեղեցի, 17-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Տանձուտ | Եկեղեցի Ժայռափոր բնակատեղիում, 14-15-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Ժայռափոր եկեղեցի «Տանձուտ», զարգացած միջնադար | ||
| Սթունիս 1 եկեղեցի, 17-րդ դար | ||
| Սթունիս 2 եկեղեցի, 9-11-րդ դդ. | ||
| Մկնատամի խաչ եկեղեցի, 12-13-րդ դդ. |
| գ. Քաշունիք | Մասրիկ եկեղեցի, 1694թ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |

