
Ռադիո «ՆՇԽԱՐ»
«Նշխար» ռադիո, Հոգևոր սննդի ճշմարիտ աղբյուր։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի Արցախի թեմ
«Նշխար» ռադիոն վերահեռարձակում է հոգևոր-բարեպաշտական հաղորդաշարեր, շարականներ, Աստվածաշնչային ընթերցումներ և այլ հոգեշահ նյութեր։
«Նշխար» ռադիոալիքը հիմնադրվել է Արցախի թեմի կողմից 2023 թ․ մայիսի 11-ին և գործել 107.5 հաճախականությամբ Արցախի տարածքում մինչև 2023թ․ արցախահայության բռնի տեղահանումը։ Այդ պահից ի վեր ռադիոն շարունակում է գործել միայն առցանց՝ շնորհիվ համագործակցության Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնի և «ԱՄՍԱՐ» սոցիալ-կրթական, բարեգործական ՀԿ-ի։
Ռադիոալիքին կարող եք հետևել Արցախի թեմի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև Armchurch հավելվածում: