Հայաստան, ք. Երևան, Այգեձորի փող., 53բ շենք +374 (10) 51-72-87
Արցախի ժառանգություն

Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ

Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման և միջազգային հանրությանը ներկայացնելու նպատակով գործող գրասենյակ։

Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ

2020 թ. նոյեմբերին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիմնվեց Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակը, որը ակտիվ գործունեություն է ծավալում` ուղղված Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության վերաբերյալ միջազգային հանրության շրջանում տեղեկացվածության բարձրացմանը, վտանգված սրբավայրերի պահպանման նպատակով միջազգային ու հայաստանյան մշակութապահպան կառույցների հետ համագործակցությանը։

2020 թ. նոյեմբեր – 2023 թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում գրասենյակը գլխավորել է Տեր Գարեգին վրդ. Համբարձումյանը։

service single image

2023 թ. նոյեմբեր ամսից առ այսօր գրասենյակը գլխավորում է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպս. Աբրահամյանը:

service single image

ԱՐՑԱԽԻ ՎԱՆՔԵՐՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ 423

Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի գործունեության և Արցախի մշակութային ժառանգության վերաբերյալ նյութերին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով www.artsakhdiocese.am

Պատմություններ և վավերագրեր

ԱՀԱԶԱՆԳ

01 Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՄ ԿԱՆԱՉ ԺԱՄ

Շուշիի շրջան, ք. Շուշի

Ս.Հովհաննես Մկրտիչ, Կանաչ ժամ կամ Ղարաբաղցոց անվանումներով հայտնի եկեղեցին գտնվում էր Շուշի քաղաքի արևմտյան բարձրադիր հատվածում: 1840 թ. տեղում կառուցվել էր փայտաշեն, իսկ 1847–1857 թթ.՝ քարաշեն, խաչաձև գմբեթավոր եկեղեցին: 1920-ական թվականներին խորհրդային կարգեր հաստատվելուց և Ղարաբաղը Ադրբեջանին բռնակցվելուց հետո, ի թիվս այլ եկեղեցիների, Կանաչ ժամ եկեղեցին նույնպես փակվել էր: 1975 թ. եկեղեցու շրջակայքը վեր էր ածվել առողջարանային համալիրի: 1992 թ. Շուշիի ազատագրումից և եկեղեցու որոշակի բարեկարգումներից հետո՝ 1995 թ. եկեղեցին վերաօծվել ու վերաբացվել է: 1999 թ. եկեղեցին հիմնովին վերանորոգվել և մինչև 2020 թ. նոյեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից Շուշիի գրավումը գործում էր: 2020 թ. նոյեմբերին՝ պատերազմից անմիջապես հետո, հայկական հոգևոր կենտրոնը պայթեցվել, իսկ 2024 թ.՝ ամբողջովին հողին է հավասարեցվել:
02 ՂԱԶԱՆՉԵՑՈՑ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ

Շուշիի շրջան, ք. Շուշի

Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Շուշի քաղաքի կենտրոնական հատվածում: 1836 թ. մարտի 11-ի ռուսական կայսրության կողմից հաստատված հատուկ կանոնադրությամբ եկեղեցին ճանաչվել էր Ղարաբաղի Հայոց հոգևոր թեմի առաջնորդանիստ: 19-րդ դարի սկզբներին արդեն իսկ քայքայված վիճակում գտնվող եկեղեցու տեղում 1868 թ. սկսվել են նոր եկեղեցու կառուցման աշխատանքները, իսկ 1888 թ. սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել եկեղեցու օծման արարողությունը: 1921 թ. Արցախը Ադրբեջանին բռնակցվելուց հետո Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ առաջնորդանիստ եկեղեցին փակվեց: 1933 թ. դադարեց գործելուց նաև Ղարաբաղի Հայոց հոգևոր թեմը: 1988 թ. հայկական բերդաքաղաքից հայերին արտաքսելուց հետո ադրբեջանցիները ջարդել են զանգակատան հրեշտակների արձանները: 1992 թ. մայիսի 9-ին քաղաքի ազատագրումից հետո եկեղեցին վերստին վերանորոգվել ու վերաբացվել էր։ Այստեղ էր հաստատվել Հայ Առաքելական եկեղեցու Արցախյան թեմի առաջնորդարանը: 2020 թ. հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկու անգամ հրթիռակոծվել է եկեղեցին: 2020 թ. Ադրբեջանի կողմից Շուշին գրավելուց հետո քերվել են հայատառ արձանագրությունները, վերափոխել գմբեթը: