Գաղտնիության պայմաններ
Հարգելի՛ այցելուներ, օգտվելով մեր կայքից՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը սույն գաղտնիության քաղաքականության դրույթներին:
1.Ընդհանուր դրույթներ
Գաղտնիության այս պայմանները տարածվում են բոլոր այն տեղեկությունների վրա, որոնք ՀԱՍԵ Արցախի թեմի կայքը (այսուհետ՝ Կայքը) կարող է ստանալ Ձեր (այսուհետ՝ Այցելուի) մասին Կայքից օգտվելու ժամանակ:
2.Անձնական տվյալների հավաքագրումը
Անձնական տվյալները, որոնք թույլատրվում է մշակել սույն Գաղտնիության պայմանների շրջանակներում, տրամադրվում են Այցելուի կողմից և կարող են ներառել հետևյալ տեղեկությունները.
- անունը, ազգանունը,
- կազմակերպության անունը,
- ՀՎՀՀ-ն
- հեռախոսի համարը,
- էլեկտրոնային փոստի հասցեն (e-mail),
- Բանկային տվյալներ։
Կայքը պահպանում է նաև տվյալներ, որոնք ավտոմատ կերպով փոխանցվում են Կայք այցելելու ժամանակ.
- IP հասցեն,
- cookies-տեղեկությունները,
- տեղեկատվություն բրաուզերի մասին,
- մուտքի տևողությունը,
- էջի URL,
- ռեֆեռերը:
Կայքը կարող է կիրառել տեղեկանիշեր (cookies)՝ այցելուների աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Տեղեկանիշերի միջոցով կարող են տվյալներ հավաքվել Կայքում Ձեր գործունեության վերաբերյալ, որը ներառում է, օրինակ, հղումների սեղմումը, վեբ էջերի դիտարկումը, Կայքում որոնումները: Ձեր կողմից cookie-ների անջատումը կարող է հանգեցնել Կայքի վավերացում պահանջող էջերի մուտքի սահմանափակման: Նշված տեղեկությունների հավաքագրման օրինական հիմքը ըստ Արցախի Հանրապետության օրենսդրության՝ Ձեր համաձայնությունն է։
3. Անձնական տվյալների օգտագործումը և պահպանումը
Օգտագործողի անձնական տվյալները հավաքագրվում են.
- Կայքի արդյունավետ շահագործման նպատակով,
- Ձեր կողմից կատարված նվիրաբերությունը ընդունելու և սպասարկելու, դրանց հետ կապված համապատասխան տեղեկատվությունների տրամադրման համար,
- Կայքի Այցելուի տվյալների նույնականացման համար,
- Այցելուի հետ հետադարձ կապի ապահովման համար, այդ թվում ծանուցումներ, հարցումներ ուղղելու համար, որոնք վերաբերում են Կայքի օգտագործմանը, Այցելուի հարցումների և հայտերի մշակման համար,
- Այցելուի կողմից տրամադրված անձնական տեղեկատվության ճշգրտությունն ու ամբողջականությունը հաստատելու համար,
- Կայքի օգտագործման հետ կապված խնդիրների դեպքում Այցելուին արդյունավետ տեխնիկական աջակցման ապահովման համար։
Ձեր անձնական տվյալները պահպանվում են ապահով բազաներում: Բոլոր տեղեկությունները անվտանգ պահպանվում են և չեն կարող տարածվել:
Կայքի Ադմինիստրացիան ձեռնարկում է անհրաժեշտ կազմակերպչական և տեխնիկական միջոցները Այցելուների անձնական տեղեկությունները չարտոնված կամ պատահական մուտքից, ոչնչացումից, փոփոխումից, արգելափակումից, պատճենահանումից և երրորդ անձանց այլ ապօրինի գործողություններից պաշտպանելու համար:
4. Լրացուցիչ տեղեկություն
Սույն Գաղտնիության պայմանների հետ կապված բոլոր առաջարկներն ու հարցերը կարող եք ուղղել՝ օգտվելով կայքի «Կոնտակտներ» բաժնի տվյալներից: