Շահումյանի շրջան
Շահումյանի շրջանը Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորն է կազմում, որն ընդգրկում է երկրի հյուսիսային և հյուսիսարևմտյան մասը։ Շրջանի վարչական կենտրոնը Քարվաճառ քաղաքն է։
Շահումյանի շրջանն ունի բազմադարյա պատմություն և հարուստ է պատմամշակութային բազմաթիվ և բազմատեսակ հուշարձաններով։ Այն բնակեցված է եղել դեռևս վաղնջական ժամանակներից, ինչի մասին են վկայում տարածքում հայտնաբերված հնագույն հուշարձանները։
Շրջանի Գյուլիստան գյուղի մոտ է գտնվում Ս. Ամենափրկիչ (Նապատ) վանքը, գյուղից 3 կմ հեռու՝ Գյուլիստանի կիսավեր բերդը (XVIII դ.), որը եղե է Գյուլիստանի մելիքների նստավայրը, պահպանվել էին դղյակների, բնակելի շենքերի և եկեղեցու ավերակներ։
Շահումյան քաղաքում էր գտնվում Ս. Աստվածածին եկեղեցին (XVII դ.), քաղաքից հարավ՝ Երեք մանկունք կիսավեր վանքը (XVII դ.), Բուզլուխում՝ եկեղեցի (XVIII դ.), մոտակայքում՝ Ս. Մինաս ուխտատեղին, Հայ Պարիսում՝ ավերակ եկեղեցի և Նահատակ մատուռը, Վերինշենում՝ եկեղեցի (XVIII դ.) և այլն:
Շրջանի հյուսիս-արևելյան մասը 1992 թվականից գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո: Տեղի հայ բնակչությունը (շուրջ 20.000) տարհանվել է: Իսկ հարավ-արևմտյան (քարվաճառյան) հատվածը՝ ստորագրված եռակողմ համաձայնագրով, Ադրբեջանի զինված ուժերին է հանձնվել 2020 թվականի նոյեմբերի 25-ին:
գ. Դադիվանք, Վանական համալիր, Դադիվանք | Ս. Դադո Առաքյալ եկեղեցի, 1178թ․ | ԳՈՐԾՈՂ |
Ս. Նշան Կաթողիկե եկեղեցի, 1174թ․ | ||
Ս. Գրիգոր Լուսավորիչ, գմբեթավոր փոքր եկեղեցի, 1211-1224 թթ. | ||
Ս. Աստվածածին եկեղեցի, 17-րդ դար |
ք. Քարվաճառ | Վանական համալիր Ս.Աստվածածին կամ Կուսանաց անապատ, 12-17 րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
գ. Այգեստան | Ս. Մինաս եկեղեցի, 17-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
գ. Ազատ | Պոնդավանք եկեղեցի, 856թ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
Ս. Հովհաննես եկեղեցի, 17-րդ դար |
գ. Ակնաբերդ | Եկեղեցի «Ակնաբերդ» ամրոցում, 12-13-րդ դդ. | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
գ. Բուզլուխ | Ս. Մինաս եկեղեցի, 19-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
գ. Գետաշեն | Ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
Ավագ Սուրբ Նշան եկեղեցի, 1677թ. | ||
Կուսանաց Սուրբ Տիրամայր եկեղեցի, 18-րդ դար | ||
Վանական համալիր «Եղնասարի վանք», 17-18-րդ դդ. | ||
Եկեղեցի «Մրցունիս» գյուղատեղիում, 1285թ. |
գ. Գյուլիստան | Ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
գ. Դադիվանք | Եկեղեցի «Իքաձոր» գյուղատեղիում , 17-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
Եկեղեցի Հարանց անապատ կամ Բլավանք, 17 րդ դար | ||
Վանական համալիր «Ս. Աստվածածին», 10-18-րդ դդ. |
գ. Եղեգնուտ | Եկեղեցի «Երիցուշեն» գյուղատեղիում, 17 րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
«Եղեգնուտի վանք» եկեղեցի, 13-14-րդ դդ. | ||
Եկեղեցի Հին Եղեգնուտ, 13–րդ դար | ||
Վանական համալիր «Ծմակա անապատ», 13-14 րդ դդ. |
գ. Եղջերունիկ | Եկեղեցի« Հին Մրջման» գյուղատեղիում, 12-13 րդ դդ | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
գ. Եղցատեղ | Եկեղեցի 16-18–րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
գ. Եղցի | Եկեղեցի 16-18-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
գ. Էրքեջ | Ս. Սարգիս եկեղեցի, 18-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
գ. Զուար | Մոս եկեղեցի, 17 րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
Կարմիր վանք եկեղեցի, 12-13 րդ դդ |
գ. Խարխափուտ | Ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
գ. Խոզենեկ | Եկեղեցի, 5-7-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
Եկեղեցի, 7-9-րդ դդ. | ||
Մայր եկեղեցի, 11-14-րդ դդ. | ||
Ս. Աստվածածին եկեղեցի, 11-13-րդ դդ. |
գ. Խոփեր | Եկեղեցի, 12-13-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
գ. Ծար | Եկեղեցի Ս. Սարգիս, 1279 թ | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
Եկեղեցի Ս. Գրիգոր, 1274 թ | ||
Վանական համալիր «Ծարավանք» կամ «Գետամիջո վանք», 14-րդ դար | ||
Ս. Աստվածածին եկեղեցի, 11-12-րդ դդ. | ||
Եկեղեցի 5-7-րդ դդ. | ||
Մայր եկեղեցի, 11-14-րդ դդ. |
գ. Կամո | Ս. Ամենափրկիչ եկեղեցի, 17-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
գ. Կարաչինար | գ. Կարաչինար, Ս. Հովհաննես եկեղեցի, 19-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
գ. Հայ Պարիս | Ս. Մինաս եկեղեցի, 18-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
գ. Հաճավ | Եկեղեցի, 13-14 րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
գ. Մանաշիդ | Ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
գ. Մարտունաշեն | Ս. Աստվածածին եկեղեցի, 1676թ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
Եկեղեցի «Բրտիշեն» գյուղատեղիում, 17-րդ դար | ||
Եկեղեցի «Կուսակալ» գյուղատեղիում , 16-17-րդ դդ. | ||
Եկեղեցի «Միջիվանք» գյուղատեղիում, 16-17-րդ դդ. | ||
Եկեղեցի «Երի վանք» գյուղատեղիում, 16-17-րդ դդ. |
գ. Նոր Էրքեջ | Եկեղեցի «Խաչերին սեռ» գյուղատեղիում, 12-13-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
Եկեղեցի «Շաբան» գյուղատեղիում, 9-11րդ դդ, |
գ. Շահումյան | Վանական համալիր «Երից մանկաց», 17-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
գ. Չարեքտար | Վանական համալիր «Ս. Աստվածածին» կամ Չարեկտարի վանք, 10-17 րդ դդ | ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ |
Եկեղեցի «Ժամատեղ» գյուղատեղիում, 10-17-րդ դդ. | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
գ. Վերին շեն | Ս. Աստվածածին, 17-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
գ. Քնարավան | Վանական համալիր Հանդաբերդի վանք, 9-14 րդ դդ | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
Վանական համալիր «Չափնի» կամ Ս. Կարապետ , 12-13 րդ դդ. | ||
Եկեղեցի «Թաքյաղայա» գյուղատեղիում, 13-րդ դար | ||
Եկեղեցի 9-10-րդ դդ․ |