Հադրութի շրջան
Հադրութի շրջանը զբաղեցնում է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածը:
Հադրութ քաղաքը գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտից 75 կմ հեռավորության վրա: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Հադրութն իր կարևորությամբ երկրորդն էր Շուշիից հետո:
Հադրութի շրջանը, որը Հայոց պատմության մեջ հայտնի է նաև Դիզակ անունով համարվում է բացօթյա թանգարան: Շրջանը հայտնի է մի շարք վանական համալիրներով և եկեղեցիներով, հին բնակավայրերով և ամրոցներով:
Հյուսիսում Հադրութը սահմանակցում է Մարտունի, Ասկերան և Շուշի շրջաններին, իսկ արևմուտքում՝ Քաշաթաղին: Հադրութի շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 քառ. կմ-ից քիչ ավելի: Հարավային սահմանն անցնում է Արաքս գետով։
Շրջանի տարածքով հոսում է Իշխանագետը, որը թափվում է Արաքս գետը։ Արաքսով է անցնում նաև ԱՀ պետական սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Հադրութի շրջանի արևելյան սահմանը հանդիսանում է Ադրբեջանի հետ պետական սահման։
Շրջանի հարավային և հարավարևելյան հատվածները համեմատաբար հարթավայրային են: Սաղարթախիտ անտառներով և ալպիական մարգագետիններով պատված լեռնային գոտիներն ընկած են հյուսիսում և հյուսիս-արևմուտքում:
Հայտնի դերասան Վ. Փափազյանը Հադրութ կատարած այցի ժամանակ ասաց հետևյալ արտահայտությունը, որը դարձավ հայտնի թևավոր խոսք. «Եթե Ղարաբաղը ոսկե մատանի է, ապա Հադրութը նրա ադամանդե ակն է»:
| ք. Հադրութ | Ս. Աստվածածին եկեղեցի, 13-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Ս․ Հարություն եկեղեցի, 1621թ. |
| գ. Այգեստան | Ս. Հարություն եկեղեցի , 1741թ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Առաքել | Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցի, 1902-1907թթ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար |
| գ. Արևշատ | Ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Արփագետիկ | Եղցունձոր եկեղեցի, 11-13-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Բանաձոր | Ս. Աստվածածին եկեղեցի, 17-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Դրախտիկ | Եկեղեցի «Կախան» սրբատեղիում, 13-14-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցի կամ Նարեկավանք, 1645թ. |
| գ․ Թաղասեռ | Թաղասեռի անապատ եկեղեցի, 1635թ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Ս․ Աստվածածին եկեղեցի, 17-րդ դար |
| գ․ Թաղուտ | Ս․ Հովհաննես եկեղեցի, 1896թ | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ․ Խանձաձոր | Վանական համալիր «Կատարովանք» կամ Ս. Աստվածածին, 5-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Ս․ Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար | ||
| Ս․ Հովհաննես եկեղեցի, 19-րդ դար |
| գ․ Խծաբերդ | Եղցուն ձոր եկեղեցի, 16-17-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ․ Ծակուռի | Պտկաթաղի վանք եկեղեցի, 1670թ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Ս. Աստվածածին կամ Ծաղկավանք եկեղեցի, 1682թ. |
| գ․ Ծաղկավանք | Ս․ Աստվածածին եկեղեցի, 19-ր դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ․ Ծամձոր | Ս․ Աստվածածին եկեղեցի, 1696թ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Կարմրակուճ | Ս. Ամենափրկիչ եկեղեցի, 19-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ․ Հակակու | Ս․ Աստվածածին եկեղեցի, 1621թ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ․ Հին Թաղեր | Ս. Ամենափրկիչ եկեղեցի, 19-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ․ Հողեր | Հողեր եկեղեցի, 18-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ․ Մարիամաձոր | Ս. Մինաս եկեղեցի, 1601թ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ․ Մելիքաշեն | Ս․ Հարություն եկեղեցի, 1889թ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ․ Մեծ Թաղեր | Եկեղեցի «Եղցու արտ» գյուղատեղիում, 13-14-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Եկեղեցի «Մարխաթուն» գյուղատեղիում , 1603թ. | ||
| Ս. Ամենափրկիչ եկեղեցի, 1846թ. |
| գ․ Մոխրենես | Ս. Սարգիս եկեղեցի, 1840թ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Վանական համալիր «Օխտը դռնի» 6-7-րդ դդ | ||
| Օխտը դռնի եկեղեցի, 9-10-րդ դդ. |
| գ․ Նորաշեն | Հին Նորաշեն եկեղեցի, 1892թ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ․ Ուխտաձոր | Ս. Աստվածածին եկեղեցի, 1692թ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ․ Պլեթանց | Ս․ Ստեփանոս եկեղեցի, 1651թ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Ջրաբերդ | Ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ․ Ջրակուս | Կաքավավանք եկեղեցի, 18-րդ դարի վերջ. 1742թ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Ս. Ստեփանոս եկեղեցի, 1698թ. |
| գ․ Սարինշեն | Շահկախ եկեղեցի, 17-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Շահկախ եկեղեցի, 1865թ. | ||
| Ս․ Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար |
| գ․ Վանք | Վանական համալիր «Սպիտակ Խաչ» կամ Ս. Խաչ, 13-17-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ․ Վարդաշատ | Ս. Հռիփսիմե եկեղեցի, 17-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ․ Տայք | Ս. Մեսրոպ եկեղեցի, 19-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ․ Տող | Անապատ եկեղեցի, 19-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Եկեղեցի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, 1736թ. | ||
| Թեժ եկեղեցի, 13-րդ դար | ||
| Ս․ Ստեփանոս եկեղեցի, 1747թ. | ||
| Վանական համալիր «Գտչավանք»(Գտիչի վանք), 9-18-րդ դդ. | ||
| գ. Տողից գ. Վարանդա տանող ճանապարհից ձախ, Կավաքավանք, 14-րդ դար |
| գ․ Տումի | Եկեղեցի «Գերգեչ» գյուղատեղիում, 13-14-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Թագավորի գերեզման եկեղեցի, 12-13-րդ դդ. | ||
| Կարմիր խաչ եկեղեցի, 1000թ. | ||
| Ս. Հովհաննես եկեղեցի, 17-րդ դար | ||
| Վանական համալիր «Խուտը դռե», 9-13-րդ դդ. |
| գ․ Ցոր | Ս. Լուսավորիչ անապատ եկեղեցի 13-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Ս. Ամենափրկիչ եկեղեցի, 17-18-րդ դդ. |
| գ. Քարագլուխ | Ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, 2013թ. |
| գ․ Քարինգ | Եղցուն ձոր եկեղեցի, 11-13-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Քյուրաթաղ | Ս. Աստվածածին եկեղեցի, 1743թ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |

