Հայաստան, ք. Երևան, Այգեձորի փող., 53բ շենք +374 (10) 51-72-87

Եկեղեցիներ ու վանքեր

Ստորև Ձեզ ենք ներկայացնում մեր հսկողության տակ գտնվող Արցախի թեմի եկեղեցիների ու վանքերի ցանկը, ինչպես նաև պատերազմի հետևանքով Ադրբեջանի հսկողության տակ անցած եկեղեցիների ու վանքերի ցանկը:

ՀԱՍԵ ԱՐՑԱԽԻ ԹԵՄ

Քրիստոնեության մուտքը Հայաստան աշխարհ սկսվել է դեռևս I դարից և տարածվելով ողջ երկրում հասել է Հայոց Արևելյան կողմանքը, ուր տարածված էր պատմական Հայաստանի տասներորդ նահանգը՝ Արցախը: Հենց Արցախի սահմանագծին՝ Արտազում էլ նահատակվեց քրիստոնեությունը Հայաստանում տարածելու համար եկած Թադեոս առաքյալը: Առաքյալի նահատակման լուրը Երուսաղեմ է հասցնում նրա աշակերտներից մեկը՝ Եղիշեն, որը ստանալով իր ձեռնադրումը վերադառնում է ետ և շարունակում է իր ուսուցչի կիսատ թողած գործը Աղվանից աշխարհում: Շուտով Թադեոսի բախտին է արժանանում նաև Եղիշեն: Սակայն II-III դդ. Արցախում առկայծող քրիստոնեության լույսը չի մարում, այլ բռնկվում է նոր ուժով՝ շնորհիվ Գրիգոր Լուսավորչի ձեռամբ տեղի ունեցած Հայոց Դարձի: Կեսարիայից վերադառնալուց հետո Գրիգոր Լուսավորիչը սկսում է եկեղեցիներ հիմնել Հայոց աշխարհի տարբեր վայրերում: Դրանցից մեկը IV դարում նա հիմնում է Ամարասում՝ հիմք դնելով Աղվանքի Հայոց թեմին: Եվ իրավամբ Արցախի թեմը համարվում է Հայոց Աղվանից եկեղեցու իրավահաջորդը: