Ռադիո «Նշխար»

Ռադիո «Նշխար»

Հոգևոր խոսքի և մտքի ձայնային հարթակ

0:00
Armchurch հավելված
Ռադիո «Նշխար»
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՐՑԱԽԻ ԹԵՄ

«Նշխար» ռադիոն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի հոգևոր-քարոզչական և տեղեկատվական առաքելության կարևոր հարթակներից է։ Ռադիոյի եթերում հեռարձակվում են հոգևոր-կրթական հաղորդումներ, Սուրբ Գրքի ընթերցումներ և մեկնություններ, քարոզներ, շարականներ, ինչպես նաև այլ հոգևոր և մշակութային բովանդակություն։

«Նշխար» ռադիոկայանը հիմնադրվել է Արցախի թեմի կողմից 2023 թ. մայիսի 11-ին և մինչև 2023 թ. Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից հաստատված բռնի վերահսկողությունը գործել է Արցախի տարածքում՝ 107.5 ՄՀց հաճախականությամբ։

Արցախի հայաթափումից և բռնի տեղահանումից հետո «Նշխար» ռադիոն իր առաքելությունը շարունակում է առցանց հարթակում՝ Արցախի թեմի «ՆՆԱ» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնի և «Սոսուն» սոցիալ-կրթական, բարեգործական ՀԿ-ի համագործակցության շնորհիվ։

Ռադիոյի հաղորդումներին կարող եք հետևել Արցախի թեմի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև Armchurch հավելվածի միջոցով։: