Հայաստան, ք. Երևան, Այգեձորի փող., 53բ շենք +374 (10) 51-72-87

Մարտունու շրջան

Մարտունու շրջանը զբաղեցնում է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածը։ Հյուսիս-արևմուտքում շրջանը սահմանակցում է Ասկերանի շրջանի, հարավում՝ Հադրութի հետ։ Մարտունու արևելյան և հյուսիսարևելյան հատվածներով անցնում է Ադրբեջանի հետ պետական սահմանը: Արցախի մյուս շրջանների համեմատ՝ Մարտունու շրջանն ավելի հարթավայրային է, նրա տարածքով է հոսում Վարանդա գետը՝ Ամարաս վտակով:

Շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 951 քառ․ կիլոմետր: Շրջկենտրոնը համանուն Մարտունի քաղաքն է, որը գտնվում է Ստեփանակերտից 45 կմ հեռավորության վրա։ Հնագույն ժամանակներում այստեղ տեղակայված է եղել պատմական Մյուս Աբանդ գավառը, իսկ հետո նաև Վարանդա նահանգի մի մասը։

Մարտունու շրջանում պահպանվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ, որոնցից առավել հետաքրքրական են Ամարաս (IV-XVII-րդ դդ․) և Բռի Եղցի վանքերը, ինչպես նաև Կուսաբերդ-Աղջկաբերդ ամրոցը։ Մարտունու շրջանը հայտնի է նաև նրանով, որ Սխտորաշեն գյուղում է գտնվում աշխարհում ամենամեծ և ամենատարեց սոսիներից մեկը (լատ․ Plátanus)։ Ծառն ավելի քան 2000 տարեկան է, ծառի բարձրությունը 54 մետր է, իսկ բնի շրջագիծը՝ 31,5 մետր։

Մարտունու շրջանը հայտնի է իր խաղողի տեսակներով, ինչպես նաև նռան և խաղողի այգիներով։ Եղանակն այնքան տաք է, որ այստեղ նույնիսկ արմավենի է աճում։ Մարտունին Արցախի ամենատաք ու ջերմ շրջաններից մեկն է:

ք. Մարտունի Ս. Ներսես Մեծ եկեղեցի, 2004թ.
գ. Աշան Ս.Աստվածածին եկեղեցի, 1896թ.
Եկեղեցի «Հին Աշան» գերեզմանոցում, 16-17-րդ դդ.
գ. Ավդուռ Ս.Աստվածածին եկեղեցի, 1874թ.
Եկեղեցի «Ջուխտ խաչ» գյուղատեղիում, 13-14-րդ դդ.
գ. Բերդաշեն Եկեղեցի «Մեծ Նահատակ» սրբատեղիում, 1676թ.
Գևորգավան տեղամաս Ռուսական եկեղեցի, 20-րդ դ.
գ. Եմիշճան Եկեղեցի «Թազա Սուրբ» սրբատեղիում, 17-րդ դար
Եկեղեցի «Երև Չփռներ» գյուղատեղիում, 13-14-րդ դդ.
գ. Զարդանաշեն Ս.Աստվածածին եկեղեցի, 18-19-րդ դդ.
Վանական համալիր «Ճոխտ պռավածառ», 9-17-րդ դդ.
գ.Թաղավարդ Ս. Աստվածածին եկեղեցի, 1840թ.
Ճոխտ պռվածառ եկեղեցի, 11-12-րդ դդ.
Ճոխտ պռվածառ եկեղեցի, 16-17-րդ դդ.
Հին Թաղավարդ եկեղեցի, 18-րդ դար
Բերդահոնջի եղցի եկեղեցի, 17-րդ դար
Ճոխտ Պռվածառի վանք, 5-13-րդ դդ.
գ.Խերխան Եկեղեցի «Խաչեր» սրբատեղիում, 11-13-րդ դդ.
գ. Խնուշինակ Ս.Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար
գ. Ծովատեղ Ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար
Կարմիր եղցի եկեղեցի, 1621թ.
գ. Կարմիր շուկա Ս. Աստվածածին եկեղեցի, 1731թ
Վանական համալիր «Երեք Մանկունք», 17-րդ դար
Եկեղեցի «Մավաս» գյուղատեղիում, 18-րդ դդ.
գ. Կաղարծի Թարգմանչանց վանք եկեղեցի, 19-րդ դար
Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, 1811թ.
գ. Կավահան Ս.Աստվածածին եկեղեցի, 1871թ.
Վանական համալիր «Պտկես բերք», 13-19-րդ դդ.
Եկեղեցի «Շինատեղ» գյուղատեղիում, 16-17-րդ դդ.
գ. Կոլխոզաշեն Ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար
Եկեղեցի «Պերիտես» գյուղատեղիում, 17-րդ դար
գ. Հաղորտի Ս. Աստվածածին եկեղեցի, 1751թ.
գ. Հացի Վանական համալիր «Բռի եղցի» 7-17-րդ դդ.
Եկեղեցի գերեզմանոցում, 13-րդ դար
գ. Հեր-Հեր Ս. Գրիգորիս եկեղեցի, 1676թ.
Ս. Աստվածածին եկեղեցի, 17-րդ դար
ք. Ճարտար Վանական համալիր «Ս. Եղիշեի վանք» կամ Ղոշավանք, 12-20-րդ դդ.
Ս. Ամենափրկիչ եկեղեցի, 1787թ.
Ս. Եղիշե եկեղեցի, 1655թ.
Եկեղեցի «Կոհակ» սրբատեղիում, 10-13-րդ դդ.
Ս.Գևորգ եկեղեցի, 19-րդ դար
Ս. Վարդան եկեղեցի, 2018թ.
գ. Մյուրիշեն Ս.Աստվածածին եկեղեցի, 1869թ.
Եկեղեցի «Կիրիզնուտ» գյուղատեղիում, 15-16-րդ դդ.
գ. Մսմնա Վանական համալիր «Շոշկավանք», 16-րդ դար
Ս.Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար
գ. Մուշկապատ Ս. Աստվածածին եկեղեցի, 17-րդ դար
գ. Ննգի Եկեղեցի «Ննգիջան» գյուղատեղիում,17-րդ դար
Եկեղեցի «Եղցահող» գյուղատեղիում , 13-րդ դար
Վանական համալիր «Բովուրխան», 17-18-րդ դդ.
Ս. Աստվածածին եկեղեցի,1853թ․
Ս. Աստվածածին եկեղեցի, 1895թ․
Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
գ. Նորշեն Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, 19-րդ դար
գ. Նովրուզլու Եկեղեցի գերեզմանոցում, 9-11-րդ դդ.
գ. Շեխեր Ս. Ամենափրկիչ եկեղեցի, 2017-2019թթ
գ. Սխտորաշեն Ս. Աստվածածին եկեղեցի, 1731թ.
գ. Սպիտակաշեն Ս. Ամենափրկիչ եկեղեցի, 13-րդ դար
Եկեղեցի «Ջարգա Մարագ» սրբատեղիում, 13-րդ դար
Եկեղեցի «Եղցու խութ» սրբատեղիում, 12-13-րդ դդ.
գ. Սոս Վանական համալիր «Ամարաս», 4-19-րդ դդ.
Վանական համալիր «Ս.Լուսավորիչ», 5-6-րդ դդ.
 Ս. Գևորգ եկեղեցի, 19-րդ դար
գ. Քերթ Ս. Գևորգ եկեղեցի, 19-րդ դար