Մարտակերտի շրջան
Մարտակերտի շրջանը գտնվում է Արցախի հյուսիսում ՝ զբաղեցնելով Խաչեն և Կոլաթակ գետավազաններից հյուսիս ընկած տարածքը: Հյուսիսում այն սահմանակցում է Շահումյանի շրջանին, արևմուտքում՝ Քարվաճառի շրջանին, հարավում՝ Ասկերանի և Քաշաթաղի շրջաններին, իսկ արևելքում՝ Ադրբեջանին։
Շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 1795 քառ․ կիլոմետր։
Շրջկենտրոն Մարտակերտից դեպի հյուսիս՝ Թարթառ գետի վրա են գտնվում Սարսանգի ջրամբարը և հիդրոէլեկտրակայանը, որոնք ռազմավարական նշանակություն ունեն հանրապետության համար։
Մարտակերտը հայտնի է իր պատմական և ճարտարապետական հուշակոթողներով, ինչպիսիք են Գանձասարը (XIII-րդ դար), Երեք մանկունքը, Հակոբավանքը, Եղիշե Առաքյալ վանքը, Մելիք-Բեգլարյանների ապարանքը, Ջրաբերդը, Կաչաղակաբերդը, Խոխանաբերդ ամրոցները և այլն։
Բացի նրանից, որ Մարտակերտն առաջին տեղն է գրավում Արցախի շրջանների շարքում իր հնագույն հուշարձանների քանակով, Արցախի անտառների ամենամեծ մասը ևս բաժին է ընկնում Մարտակերտին: Այն Արցախի ամենագեղատեսիլ շրջաններից մեկն է:
| ք. Մարտակերտ | Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցի, 19-րդ դդ. | ԳՈՐԾՈՂ |
| գ. Առաջաձոր | Ս. Աստվածածին եկեղեցի, 1668թ. | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
| Հարվա ժայռափոր եկեղեցի, 1249թ. |
| գ․ Գառնաքար | Ս. Աստվածածին եկեղեցի, 9-11-րդ դդ, գյուղից 3 կմ հս-ամ | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
| Եկեղեցի, 11-13-րդ դդ . գյուղից 3 կմ հս-ամ | ||
| Համամի եկեղեցի, 9-րդ դար, գյուղից 4 կմ ամ | ||
| Ս. Հովհաննես եկեղեցի, 12-13-րդ դդ. |
| գ․ Գետավան | Վանական համալիր «Կարմիր քարի վանք», 11-14-րդ դդ. | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
| գ. Զագլիկ | Ս. Անտոն եկեղեցի | ԳՈՐԾՈՂ |
| գ․ Զարդախաչ | Քրհոնջ եկեղեցի, 17-րդ դար | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
| գ․ Թալիշ | Ս. Ամենափրկիչ եկեղեցի, 1894թ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Վանական համալիր «Հոռեկա վանք» (Գլխո վանք), 13-18 -րդ դդ. | ||
| Ս. Ստեփանոս եկեղեցի, 1229թ. | ||
| Մամքան եկեղեցի, 12-13-րդ դդ. |
| գ․ Կիչան | Ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դդ. | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
| Վանական համալիր «Անապատ» (Խութավանք), 18-րդ դար | ||
| Կիչան եկեղեցի, 12-13-րդ դդ. | ||
| Եկեղեցի գերեզմանոցում, 18-րդ դար | ||
| Եկեղեցի,«Երի շեն» գյուղատեղիում, 16-17-րդ դար |
| գ. Կոճողոտ | Եկեղեցի «Խորաստան» գյուղատեղիում, 9-13-րդ դդ. | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
| Եկեղեցի «Խաչին սեռ» գերեզմանոցում, 11-12-րդ դդ. | ||
| Եկեղեցի կենտրոնական գերեզմանոցում, 11-12-րդ դդ. |
| գ․ Հաթերք | Ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար | ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ |
| Ս. Գևորգ եկեղեցի | ԳՈՐԾՈՂ | |
| Ս. Հովհաննես եկեղեցի, 19-րդ դար | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ | |
| Եկեղեցի «Մանդուռ» գյուղատեղիում, 12-13-րդ դդ. | ||
| Վանական համալիր «Մեսիս», 14-17-րդ դդ. |
| գ. Հարությունագոմեր | Ս. Սարգիս եկեղեցի, 2005թ. | ԳՈՐԾՈՂ |
| գ․ Ճանկաթաղ | Ս. Գևորգ եկեղեցի, 1609թ. | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
| Եկեղեցի «Ծովատեղ» գյուղատեղիում, 12-13 –րդ դդ. |
| գ․ Մատաղիս | Ս. Գևորգ եկեղեցի, 1898թ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Ս. Եղիշե առաքյալի վանք, 12-13-րդ դդ. | ||
| Ս. Եղիշե եկեղեցի, 1892-1898թթ. | ||
| Ս. Վանես եկեղեցի 16-17-րդ դար |
| գ. Մաղավուզ | Ս․ Գևորգ եկեղեցի, 1901թ. | ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ |
| Եկեղեց «Մայրաքաղաք» բնակատեղիում, 10-13-րդ դդ. | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
| գ. Մեծ Շեն | Ս. Գևորգ եկեղեցի 2011 | ԳՈՐԾՈՂ |
| Եկեղեցի հարավային գերեզմանոցում, 11-13-րդ դդ. | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ | |
| Վանական համալիր «Ջրաբերդի անապատ», 17-րդ դար |
| գ․ Մեհմանա | Ս. Աստվածածին եկեղեցի, 1229թ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Եկեղեցի «Մանդուռ» գյուղատեղիում, 12-15-րդ դդ. | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
| գ․ Մոխրաթաղ | Ս. Աստվածածին եկեղեցի, 1883թ. | ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ |
| Ինը մասանց եկեղեցի, վերակառուցվել է 1881թ | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
| գ. Ներքին Հոռաթաղ | Ս. Աստվածածին եկեղեցի, 1904-1914թթ. | ԳՈՐԾՈՂ |
| Ս.Գևորգ եկեղեցի 2012 |
| գ. Նոր Կարմիրավան | Եկեղեցի 6-7-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ․ Նոր Հայկաջուր | Եկեղեցի «Գյավուր դալա» հնավայրում 3-9–րդ դդ. | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
| գ. Նոր Մարաղա | Վանքասարի ժայռափոր եկեղեցի, 1-7-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Շահմասուր | Ս. Ստեփանոս եկեղեցի, 12-13–րդ դդ. | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
| Եկեղեցի «Քարեն գլուխ» գյուղատեղիում, 16-17-րդ դդ. |
| գ. Չափար | Եկեղեցի «Շենատեղի եղցի» գյուղատեղիում, 17-րդ դար | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
| Սուրբեն դուզ եկեղեցի (1), 12-13–րդ դդ. | ||
| Սուրբեն դուզ եկեղեցի (2), 12-13–րդ դդ. | ||
| Հին չափար եկեղեցի, 16-րդ դար |
| գ. Չլդրան | Եկեղեցի «Եղցատեղի թումբ» գյուղատեղիում, 12-14-րդ դդ. | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
| Կարմիր եղցի եկեղեցի, 16-17-րդ դդ. | ||
| Նահատակ եկեղեցի, 13-20-րդ դդ. |
| գ․ Պողոսագոմեր | Ս. Ամենափրկիչ վանք, 12-13 րդ դար | ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ |
| գ. Վաղուհաս | Ս. Աստվածածին եկեղեցի 2012թ. | ԳՈՐԾՈՂ |
| Եղցու կտոր եկեղեցի, 13-րդ դար | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ | |
| Եկեղեցի «Թլենի» գյուղատեղիում, 9-13-րդ դդ. | ||
| «Խաթրավանք» վանական համալիր, 10-17-րդ դդ. | ||
| «Կարմիր վանք» վանական համալիր 1224թ.,1529թ.,1281թ. | ||
| «Մայրաքաղաք» (Տիրամայր) վանական համալիր 1183թ. | ||
| Շմաղբյուր եկեղեցի, 9-րդ | ||
| Վանական համալիր «Վարդանի գոմեր», 1225թ. |
| գ. Վանք | Վանական համալիր «Գանձասար», 4-րդ դար | ԳՈՐԾՈՂ |
| «Հավապտուկ» վանական համալիր 1163թ. | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ | |
| «Պառավաձորի վանք» վանական համալիր 12-13 րդ դդ. |
| գ․ Վարդաձոր | Ս. Հովսեփ եկեղեցի, 12-13-րդ դդ. | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
| Հարությունագոմերատեղ եկեղեցի, 12-13-րդ դդ. |
| գ. Վարնկաթաղ | Կաթողիկոսասարի վանք, 6-րդ դար | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
| Եկեղեցի «Փոքր Թողկասար» գյուղատեղիում,11-13-րդ դար |
| գ. Տոնաշեն | Ս. Աստավածածին եկեղեցի, 19-րդ դար | ԳՈՐԾՈՂ |
| Վանական համալիր «Գյուլիստանի Անապատ» կամ «Սուրբ Ամենափրկիչ վանք», 17-րդ դար | ||
| Երից Մանկանց վանք, 1691թ. | ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ | |
| Եկեղեցի, 12-13-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ | |
| Եկեղեցի «Կոտրած եղցի» գյուղատեղիում, 15-16 -րդ դդ. | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
| գ․ Քոլատակ | «Մեծառանից վանք» կամ Ս․ Հակոբավանք վանական վամալիր 7-13-րդ դդ. | ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ |
| Եկեղեցի «Հանգած եղցի» տեղավայրում, 11-13-րդ դդ. | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ | |
| «Եղցու խութ» վանական համալիր, 11-17-րդ դդ. | ||
| Զորաց կամ Կաչաղակաբերդի եկեղեցի, 9-10-րդ դդ. | ||
| «Կոշիկ անապատ» վանական համալիր 12-13-րդ դդ. | ||
| Եկեղեցի «Մոշի հող» գյուղատեղիում, 13-14-րդ դդ. | ||
| Եկեղեցի «Տանձուտ» տեղամասում, 5-7-րդ դդ. | ||
| Եկեղեցի «Քարեն գլուխ» գյուղատեղիում, 11-14-րդ դդ. |

