Արցախի Թեմի քրիստոնեական դաստիարակության եւ քարոզչության կենտրոնի արդյունավետ գործարկման ծրագիր
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հոգևոր քարոզչությանը նոր թափ հաղորդելու նպատակով 2022թ. հունվար ամսից վերագործարկեց Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնը։ Թեմի ՔԴՔԿ-ի խնդիրն է տարատեսակ ծրագրերի և համագործակցությունների միջոցով Քրիստոսի Ավետարանի լույսը դարձնել ավելի մատչելի և հասանելի ժողովրդի լայն շրջանակների համար։ Կենտրոնի աշխատանքների հասցեատերերի շրջանակը պայմանականորեն բաժանվում է երկու մասի՝ հանրակրթական հաստատություններ (մանկապարտեզ, դպրոց, համալսարան) և հասարակությունը իր ամբողջության մեջ՝ որպես քարոզչության հասցեատեր։
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՒ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ Կենտրոնի ծավալած աշխատանքները
Արցախի թեմի ՔԴՔԿ աշխատանքային ծրագիր
Նպատակը
- Աջակցել ԱԹ-ին ԱՀ-ում բարձրացնելու հանրության հոգևոր-բարոյական մակարդակը, նպաստելու արցախցու ոգու բարձրացմանն ու հոգու զորացմանը, որով և հայրենի դրախտային երկրի պահպանմանը:
- Մեծացնել Արցախում գործնական հավատացյալների շրջանակը, նպաստել Արցախի թեմի հոգևոր հոտի անհատական բարոյական որակական առաջընթացին, մոլուցքներից ու մեղսալի երևույթներից ձերբազատմանն ու առաքինությունների մեջ հաստատմանը։
Հիմնական գործառույթները
- Պատրաստել և տպագրել եկեղեցու խորհուրդների ու տոների մասին մեծ քանակությամբ թերթոններ, որոնք հասանելի կլինեն Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում (Ներկայումս տպագրվում են քիչ քանակությամբ թերթոններ)։
- Պատրաստել մատաղի մասին ուսուցողական պաստառներ և տեղադրել սրբավայրերում։
- Պատրաստել և կպչուն թղթերի վրա հրատարակել կարճ աղոթքներ` հանրային տրանսպորտներում, մեքենաներում կամ այլ վայրերում կպցնելու համար:
- Պատրաստել Աստվածաշնչյան համարներով մեծ պաստառներ և ցուցանակներ՝ Արցախի տարբեր բնակավայրերում տեղադրելու համար։
- Կազմակերպել ՔԴՔԿ գրադարանային ֆոնդի արդյունավետ օգտագործումը:
- Շրջիկ քարոզչության կազմակերպում Արցախի բնակավայրերում:
- Կրոնա-բարոյական, ազգային-հոգևոր, քրիստոնեական քարոզչական հոդվածների հրապարակում մամուլում, սոցիալական ցանցերում և տեղեկատվական այլ հարթակներում:
- Հանդիպումներ ներթեմական երիտասարդաց և տիկնանց միությունների, թեմի ներսում գործող այլ կառույցների հետ:
Ուսումնական հաստատություններում քրիստոնեական կրթության կազմակերպում:
- ԱՀ տարածքի բոլոր համայնքներում նպաստել կիրակնօրյա դպրոցների հասանելիությանն ու զորացմանը:
- Կազմակերպել եկեղեցու պատմության ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:
- Քարոզչության նպատակով սերտ կապ հաստատել ԱՀ բոլոր ուսումնական հաստատությունների հետ, մասնավորաբար ԲՈՒՀ-երի հետ։
- Իրականացնել դեռահասության շրջանում գտնվող դպրոցականների հետ հոգևոր-հոգեբանական միջոցառումներ՝ դեռահասության:
- ԱՀ հանրակրթական դպրոցներում կազմակերպել հոգևոր երգի փառատոններ և հոգևոր թեմաներով շարադրությունների մրցույթներ:
- Ամռանը դպրոցականների համար կազմակերպել ցերեկային ճամբարներ:
- Կազմակերպել Աստվածաշնչային ընթերցումներ և ուսուցումներ:
- Կազմակերպել ընթերցումներ եկեղեցու հայրերի գործերից և սրբերի վարքերից:
- Կազմակերպել նպատակային ուխտագնացություններ՝ խոնարհված սրբավայրերի մաքրման և բարեկարգման աշխատանքներ, չգործող և խոնարհված եկեղեցիներում պատարագների և հոգևոր այլ ծեսերի ու արարողությունների կազմակերպում:
- Արցախի թեմի գործող եկեղեցիներին կից բացել հոգևոր երգեցողության դասարաններ:
- Կազմակերպել հոգևոր ինտելեկտուալ խաղեր:
- Կազմակերպել ազգային պարերի ուսուցում:
Համագործակցություն
- Համագործակցել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնների հետ:
- Քարոզչության համար Արցախ հրավիրել ՀԱՍԵ հայտնի քարոզիչ-վարդապետների:
- ԱՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ կազմակերպել ազգային-հոգևոր տոնակատարություններ:
- Կազմակերպել հոգևոր ֆիլմերի դիտումներ և քննարկումներ:
- Այցելություններ հիվանդանոց, ծերանոց, մանկատուն և այլ խնամքի կենտրոններ:
- Արցախի հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների երիտասարդական թևերի, բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսխորհուրդների հետ:
- ՀՀ և սփյուռքի թեմական կառույցների և հոգևոր-մշակութային կենտրոնների հետ:
Նպաստել Արցախում Արցախի թեմին կից սոցիալ-հոգեբանական կենտրոն բացելուն
- Մշակել կոնկրետ ծրագրեր հասարակության խոցելի խմբերի խոցելիության մակարդակը իջեցնելու համար։
Արցախի թեմի ՔԴՔԿ-ին ներկայումս անհրաժեշտ է նյութատեխնիկական ամուր բազա, որն ավելի կբարձրացնի կենտրոնի գործունեության արդյունավետությունը և կմեծացնի ազդեցության տարածքները։
Կենտրոնի առաջնային կարիքներն են`
Գույք | Գին (ՀՀ դրամ) |
---|---|
1 հատ սեղանի օֆիսային համակարգիչ — ASUS/AIXO, ALFA Core i5 | 209.000 |
1 հատ օֆիսային Նոութբուք- HP 470G7(Core i5, 8GB RAM, 256GB SSD) | 443.000 |
1 հատ գունավոր պրինտեր / սկաներ/xerox-CANON I-SENSYS MF643CDW | 257.000 |
1 հատ պրինտեր (3-ը մեկում՝ քսերոքս և սկաներ) — HP LaserJet Pro MFP M28w | 216.000 |
Թվային ֆոտոխցիկ — CANON POWERSHOT SX540 HS 1067C002 | 220.000 |
Տրանսպորտ (ամենագնաց ավտոբուս)` Կենտրոնի ծառայության պատշաճ կազմակերպման և Արցախի բոլոր բնակավայրեր հասանելիությունը ապահովելու համար: | 8.800.000 |
1 հատ պրոյեկտոր — ViewSonic PA503X | 380.000 |
1 հատ պրոյեկտորի էկրան — 60-դյույմանոց, 16:9 հատակադիր | 55.000 |
Ընդհանուր գումար | 10.580.000 |