«ԸՆԾԱ»
ՍՈՑԻԱԼ - ՀՈԳԵՎՈՐ - ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Քրիստոնեական ընկալման համաձայն մերձավորի հանդեպ սիրո, կարեկցանքի և գթասրտության զգացումներն են մարդուն դնում կատարելության ճիշտ ճանապարհի վրա և օգնում նմանվել Աստծուն։ Ըստ Ավետարանի մեր մերձավորը նա է, ով ունի մեր կարիքը, և նաև նա, ով անշահախնդիր հոգ է տանում մեր մասին (Ղուկ. 10։ 30-37):
Ահա այս գիտակցումից ոգեշնչված, Արցախի համար օրհասական ժամանակահատվածում, երբ Արցախը գտնվում էր լիարժեք շրջափակման մեջ և մաքառում էր իր գոյությունը պահել ամեն գնով, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, մի խումբ քրիստոնյա արցախցիների նախաձեռնությամբ 2023թ. սեպտեմբերի 9-ին հիմնվեց «Ընծա» սոցիալ-հոգևոր–հոգեբանական կենտրոնը։ Մեր նպատակն էր կամավորական հիմունքներով՝ համագործակցությամբ սոցիալական պաշտպանության համակարգի այլ դերակատարների հետ համախմբել բոլոր նախանձախնդիր մարդկանց, ովքեր իրենց գաղափարներով, ֆինանսական, բարոյական աջակցությամբ կարող էին հոգալ նեղության մեջ գտնվող հայրենակիցների կարիքները:
Սակայն Արցախի շրջափակման արհավիրքն իր լրումին հասավ սեպտեմբերյան պատերազմով և նորանոր ավերածություններով, որն իր հերթին մեր համար ստեղծեց նոր մարտահրավերներ և բազում նոր խնդիրներ:
Արցախցիների բռնի տեղահանումից հետո կենտրոնի կամավորները ևս իրենց բազմաթիվ հայրենակիցների հետ միասին բնակություն հաստատեցին Հայաստանի Հանրապետությունում` շարունակելով իրենց ժամանակը, կարողություններն ու հնարավորություններն ընծայել ժողովրդի կորստի ցավը թեթևացնելու, ամոքելու, նրանց հոգեպես վերականգնման և զորացման գործին:
Կենտրոնն իր գործունեությունը հիմնականում իրագործում է ծրագրերով, որոնց մի մասը սեփական նախաձեռնությամբ, մի մասն էլ տարբեր հասարակական կառույց ների և այլ սոցիալական ոլորտի դերակատարների հետ համագործակցությամբ:
Դրանք առաջին հերթին ուղղված են խոցելի տարբեր խմբերի առաջնային կարիքների բավարարմանը` հոգեբանական, սոցիալական, հոգևոր, մշակութային ու կրթական ծրագրերի իրականացման միջոցով։
Բարեգործությունը սիրո դրսևորումն է կարիքավորի հանդեպ, քանզի ողորմածությունը դիտարկվում է որպես կատարյալ վարքի դրսևորում, կենսակերպ, որը հաճելի է Աստծուն և որի համար Աստված վարձահատույց է լինում:
«Քանի որ կարիքավորները անպակաս են լինելու երկրի վրա, դրա համար էլ այս բանը պատվիրելով՝ ասում եմ. «Քո աղքատ եղբոր (հայրենակցի) և քո երկրում տառապյալ մարդկանց նկատմամբ առատաձեռն եղիր»»:
Բ Օրենք 15:11
Սիրաք 35:11
«Քո դեմքը թող զվարթ լինի ամեն տեսակ պտուղ եւ ընծա մատուցելիս եւ տասանորդն ուրախությա՛մբ ընծայիր»։
Կենտրոնի գործունեությունն կընդլայնվի և կօժանդակի ավելի շատ շահառուների, եթե մեր շարքերում ավելանան կամավորների թիվը: Կամավորագրվելու համար զանգահարել +374 (97) 75-12-76:
ՄԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ
Անի Անդրյան
Անգլերեն լեզվի ուսուցչուհի
Մանուշակ Մուրադյան
Մանկական հոգեբան, հոգեբան խորհրդատու
Համագործակցություն
«ՄԻԱՍԻՆ» միջազգային բարեգործական հիմնադրամ
«ՄԻԱՍԻՆ» միջազգային բարեգործական հիմնադրամի ստեղծման շարժառիթը 44-օրյա պատերազմն է և պատերազմից տուժածներին օգնելու մեծագույն ցանկությունը։
ՄանրամասնՃանաչել Քրիստոսին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջոցով
Հավելվածը ստեղծված է, որպեսզի օգտատերերին ավելի մոտեցնի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Քրիստոսին։
Մանրամասն«ԱՄՍԱՐ» սոցիալ-կրթական, բարեգործական ՀԿ
Բարեգործական, հասարակական՝ ոչ կառավարական կազմակերպություն
Մանրամասն«Նոյ Արթ» ընկերություն
NoyArt-ը հիմնադրվել է Հայաստանի հմուտ արհեստավորների և արևմտյան աշխարհի միջև էական կապ հաստատելու համար:
ՄանրամասնCharitable Danish-Armenian Mission
Արցախի թեմում գործող «Լույս Արցախի մանուկներին» ծրագիրը վերսկսվել է Մայր Հայաստանում’ համագործակցությամբ «Դանիական–հայկական բարեգործական առաքելության» հետ
ՄանրամասնՀայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Աստվածաշնչի, աստվածաշնչային գրականության թարգմանություն, հրատարակություն, տարածում
Մանրամասն