1. Ընդհանուր տեղեկություններ
Դիմորդ կազմակերպության անվանումը | «AMSAR» / «ԱՄՍԱՐ» ՀԿ |
Ծրագրի անունը | «Մաքրության և խնամքի հավասար պայմաններ» |
2. Հիմնախնդրի նկարագրություն / Իրավիճակի վերլուծություն
2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը արցախահայության մոտ բնականորեն պատճառ դարձավ բազմաթիվ և բազմապիսի կորուստների և տրավմաների։ Պատերազմը բոլորից էլ խլեց ինչ որ մի թանկ բան։ Բազմաթիվ մարդիկ ստիպված թողնելով իրենց ծննդավայրը՝ տեղահանվեցին Արցախի և Հայաստանի տարբեր բնակավայրեր՝ փնտրելով կացարան ու անվտանգություն։ Պատերազմի թոհ ու բոհով անցած Արցախի տարբեր բնակավայրերից տեղահանված ընտանիքներից շատերն էլ բնակություն հաստատեցին Մարտակերտ քաղաքում։
Այս ամենից հետո Մարտակերում էլ ավելի են սրացել բնակարանային, կենցաղավարության հիմնախնդիրները և դրանցից ծնվող սոցիալ-հոգեբանական խնդիրները։ Ներկայումս քաղաք Մարտակերտում փաստացի բնակվում են Արցախի տարբեր շրջաններից տեղահանված շուրջ 240 ընտանիքներ` մոտ 908 մարդ։ Շատերը բնակություն են հաստատել այնպիսի տներում, որոնք երկար տարիներ բնակեցված չեն եղել և զուրկ են կոմունալ-կենցաղային տարրական պայմաններից։ Քիչ չեն նաև այնպիսի ընտանիքներն ու անհատները ովքեր, մինչև պատերազմն էլ փաստացի բնակվելով ք. Մարտակերտում, տարիներ շարունակ զրկված են միջին տարրական կենցաղային պայմաններից։ Անգամ հիգիենիկ առաջնահերթություն համարվող լոգանք ընդունելու պահանջմունքը այս ընտանիքներում և անհատների մոտ շաբաթներով ու ամիսներով մնում է չբավարարված։ Մի մասն էլ չունեն անձնական հիգիենային հետևելու հնարավորություն` հաճախ նաև գիտելիքներ և հմտություններ։ Որպես հետևանք այս ամենի՝ նրանք արժանանում են խտրական վերաբերմունքի փողոցում, առողջապահական հաստատություններում, տարբեր պետական և ոչ պետական կառույցներում՝ չկարողանալով իրացնել անգամ իրենց հիմնարար իրավունքները։
Ուստի նախատեսում ենք քաղաք Մարտակերտում ունենալ այնպիսի մի հաստատություն, որտեղ վերոնշյալ շահառուները կարող են շաբաթը մեկ անգամ լոգանք ընդունել, ստանալ մաքուր հագուստ և սնունդ։
3. Ծրագրի շահառուները (ուղղակի և անուղղակի)
Այս ծրագիրը նախատեսված է Մարտակերտում ապրող սոցիալապես անապահով այն ընտանիքների ու անհատների համար, ովքեր իրենց տանը չունեն լոգարան, կամ լոգանքի կազմակերպման հարցում դժվարությունների են հանդիպում։
Համայնքի սոցիալական աշխատողների կողմից կատարված կարիքների խորքային գնահատումների հիման վրա ընտրվել են այդպիսի առնվազն 40 շահառուներ՝ տարբեր սեռի և տարիքի։
Ծրագրի անուղղակի շահառու է հանդիսանում Մարտակերտ համայնքը, քանի որ այն կնպաստի համայնքում կենսամակարդակի բարձրացմանը, սոցիալական ներառմանը։
4. Ծրագրի նպատակը և խնդիրները
Ծրագրի հիմնական նպատակն է ք․Մարտակերտում լուծում տալ փոքր թվացող, սակայն ծրագրի շահառու խմբի համար իրականում առաջնային՝ լոգանքի կազմակերպան և իրականցման խնդրին, որն իր հերթին կկանխարգելի շատ այլ խնդիրների՝ առողջական, սոցիալական, հոգեբանական, առաջացումը կամ սրացումը։
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսում ենք լուծում տալ հետևյալ խնդիրներին.
- ԱՀ ՀԱԵ Արցախի թեմին պատկանող Մարտակերտում գտնվող հոգևոր մշակույթի կենտրոնի տարածքում կառուցել լոգարան մի քանի առանձին լոգախցիկներով,
- հնարավորություն ընձեռել ծրագրի շահառու հանդիսացող անձանց անվճար հիմունքներով բավարարելու շաբաթական 1-2 անգամ լոգանք ընդունելու կենսական կարևոր պահանջմունքը,
- բաղնիքի կառուցումը դարձնել միջոց՝ կարիքավոր ընտանիքների կարիքների խորքային գնահատման, այլ սոցիալական ծրագրերի՝ հումանիտար աջակցության (հագուստ, տեղում 1 անգամյա տաք կերակուր և այլն) և զարգացման նախագծելու և նրանց ընդգրկելու համար։
5. Ծրագրի գործողությունները
- Ֆինանսական և նութական միջոցների հավաքագրում,
- լոգարանի կառուցում,
- լոգարանի սանիտարահիգիենիկ վիճակի մաքրությամբ զբաղվող աշխատողի աշխատանքի ընդունում,
- լվացքի մեքենայի և անհրաժեշտ հիգիենայի պարագաների գնում,
- շահառուների ներգրավում մաքրության աշխատանքների կազմակերպման գործում՝ լրացուցիչ վարձատրությամբ,
- շահառուներին կտրոնների տրամադրում, որով նրանք իրավունք կստանան անվճար օգտվելու ծառայությունից:
6. Ակնկալվող արդյունքները
Ակնկալում ենք արդյունքում ունենալ անվճար հիմունքներով գործող լոգարան, որտեղ առնվազն 40 անձ շաբաթական 1 անգամ կարող է լոգանք ընդունել և մաքուր հագուստ ստանալ։ Արդյունքում վերոնշյալ մարդկանց մոտ տեղի կունենա կյանքի որակի բարձրացում, իսկ հասարակության մոտ կձևավորվի ավելի դրական և ոչ խտրական վերաբերմունք այդ մարդկանց նկատմամբ։
7. Ծրագրի կայունությունը
Ծրագրի կայունությունը նախատեսում ենք ապահովել «ԱՄՍԱՐ» ՀԿ-ի միջոցով։