Արցախի հայկական մշակութային ժառանգությունն ու գերմանացիները

Ս/թ. հունիսի 9-ին տեղի է ունեցել առցանց միջքրիստոնեական գիտաժողով «Արցախի հայկական մշակութային ժառանգությունն ու գերմանացիները» թեմայով:

Գիտաժողովի կազմակերպիչներն էին Գյոթինգենի Համալսարանի պրոֆ․ դր․ Մարտին Թանքեն, Քիլի Համալսարանի պրոֆ․ դր․ Անդրեաս Մյուլլերը, Բենսհայմի Միջեկեղեցական Ինստիտուտի դասախոս դր․ Դագմար Հելլերը և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս դր․ Հարություն Հարությունյանը:

Գերմանացի գիտնականների, հատկապես աստվածաբանների ու արևելագետների պատմականորեն ձևավորված շատ սերտ կապը Հայաստանի հետ պայմանավորված է հայկական մշակույթի հարստությամբ և գեղեցկությանբ։ Այսօր մշակութային այդ ժառանգությունն ամբողջությամբ հայտնի չէ Գերմանիայում, իսկ հարավկովկասյան տարածաշրջանում այն հաճախ վտանգված էր և ներկայումս էլ նորանոր վտանգների է ենթարկվում։

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմում հայ ժողովրդի ունեցած ծանր կորուստները դրդեցին գերմանացի աստվածաբաններին նախաձեռնել մի ծրագիր, որի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել տարածաշրջանի մշակութային ժառանգության վրա:

Գիտաժողովի ընթացքում լուսաբանվել է հայ-գերմանական համագործակցությունը, ինչպես նաև դիտարկվել են հայկական միջնադարյան ձեռագրերի յուրահատուկ օրինակներ։ Գիտաժողովի մասնակիցներին իր օրհնությունն է փոխանցել Արցախի թեմի փոխառաջնորդ և Գանձասարի վանքի վանահայր Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը:

Կատարված աշխատանքների արդյունքում հրատարակվել է «Արցախի հայկական մշակութային ժառանգությունն ու գերմանացիները» վավերագրական ձեռնարկը, որը հայացք է նետում Արցախից փրկված գանձերին, ներկայացնում է կարևոր ծրագրեր և երկրին ու ժողովրդին անմնացորդ նվիրումով ծառայող անհատականություններ։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE