ք. Ճարտար
Ճարտար քաղաքի Ս. Վարդան եկեղեցու «Գեղարդ» կիրակնօրյա դպրոց
«Գեղարդ» անունը կրող կիրակնօրյա դպրոցը գործում է Ճարտար քաղաքում։ Այն մեկնարկել է իր գործունեությունը է 2022թ.-ի փետրվարից՝ Ճարտարի Սուրբ Վարդան եկեղեցու հովանու ներքո։ Այս կիրակնօրյա դպրոց են հաճախում շուրջ 36 երեխաներ։ Երեխաները շատ մեծ ուրախությամբ են հաճախում կիրակնօրյա դպրոցը, իսկ ուսուցանող անձնակազմն էլ մեծ ուրախությամբ դիմավորում է ու շատ հաճելի ժամանակ անցկացնում նրանց հետ։ Ըստ ուսուցչական անձնակազմի՝ հաճելի է տեսնել երեխաների ուրախությունը և ժպիտը, և նրանք հույս են տածում, որ կիրակնօրյա դպրոցը կգործի դեռ շատ երկար, և նրանք կկարողանան մի փոքր լույսի շող տալ երեխաներին։
«Աստված մեզ օգնական։ Շատ շնորհակալ ենք այս ծրագրի հիմնադիրներին մեզ նման հնարավորություն ընձեռելու համար»,- շեշտում են կիրակնօրյա դպրոցի դասավանդողները: