գ. Քոլատակ
Քոլատակ գյուղի «Զանգակներ» կիրակնօրյա դպրոց
Մարտակերտի շրջանի գյուղ Քոլատակում դեռևս 1976 թվականից գործում է մեկ միջնակարգ դպրոց։ 2021–2022 ուսումնական տարում 52 աշակերտ էր հաճախում դպրոց, իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 69 աշակերտ: 2022 թվականի հոկտեմբերին Քոլատակի միջնակարգ դպրոցում սկսվել են կիրակնօրյա դասընթացներ. սկզբնական շրջանում մասնակցում էին 15 աշակերտ, այժմ նրանց թիվը աճում է։ Աշակերտները մեծ ոգևորվածությամբ և հետաքրքրությամբ են այցելում դասընթացներին. հաճախ դասերի մասին պատմում են իրենց ընկերներին, ովքեր նույնպես ցանկանում են մասնակցել: Դասերը անցնում են բավականին հետաքրքիր ձևաչափով, յուրաքանչյուր դասաժամի ընթացքում երեխաները ստանում են նոր գիտելիքներ։