Թեժ եկեղեցի
Հադրութի շրջան, գ. Տող
Տողասարի գագաթին գտնվող Գտիչ բերդից հարավ-արևելք, ժայռի կատարին գտնվում է Թեժ եկեղեցին: Այն IX դարի կառույց է: Եկեղեցու անվան ծագումը հիմնվում է հետևյալ պատմության վրա.
-Արաբ զորավար Բուղան Գտիչ բերդի գրավման ժամանակ մատնվելով անհաջողության հիմնովին ավերում է Գտչավանքը: Այդ ժամանակ Դիզակի իշխան Եսայի Ապու-Մուսեն` թշնամու դեմ ճակատամարտելու ընթացքում, լեռան բարձր ժայռի վրա, յոթ օրվա ընթացքում, կառուցում է նոր եկեղեցի: Քանի որ եկեղեցու կառուցումը ընթացել է ճակատամարտի թեժ պահին, այն ստացել է Թեժ անունը:
Օգտագործված աղբյուրների ցանկ
«Արցախի թեմ», Երևան, 2009թ., 411 էջ