Սուրբ Հովհաննես եկեղեցի
Հադրութի շրջան, գ. Տող
Եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Տող գյուղի կենտրոնում, բավականին լավ պահպանված վիճակում: Եկեղեցու կառուցման թվականը հայտնի չէ: Ենթադրվում է, որ այն ունի միջնադարյան ծագում: Առկա արձանագրություններից մեկը հուշում է, որ Աղվանից Պետրոս Կաթոտիկոսի հրամանով այն 1736 թվականին վերանորոգվել է: Վերանորոգումն իրականացվել է Ղուկաս արքեպիսկոպոսի և Մելիք Եգանի կողմից:
Օգտագործված աղբյուրների ցանկ
«Արցախի թեմ», Երևան, 2009թ., 411 էջ