Կույսերի անապատ եկեղեցի
Հադրութի շրջան, գ. Տող
Տող գյուղի գերեզմանատան հյուսիսարևմտյան կողմում, թեք լանջի վրա գտնվում է Կույսերի անապատ եկեղեցին: Նրա կառուցման թվականը հայտնի չէ, սակայն այն վերագրվում է քրիստոնեության ուշ շրջանին: Եկեղեցու շրջապատում նկատելի են խցերի և օժանդակ կառույցների հիմքեր: Ինքն՝ եկեղեցին կիսով չափ թաղված է հողի մեջ:
Օգտագործված աղբյուրների ցանկ
«Արցախի թեմ», Երևան, 2009թ., 411 էջ