Սուրբ Գրիգորիս եկեղեցի
Մարտունու շրջան, գ. Հեր-հեր
Եկեղեցին գտնվում է Մարտունու շրջանի Հեր-հեր գյուղի կենտրոնում: Համաձայն շինարարական արձանագրության, այն կառուցվել է 1667-1676 թվականներին, Աղվանից Պետրոս կաթողիկոսի հրամանով, Բարսեղ արքեպիսկոպոսի ղեկավարությամբ: Հերհեր գյուղը եղել է Ամարասի վանքի միաբանների ամառանոցը, իսկ եկեղեցին՝ Վարանդայի և Քոշեզի վիճակների կենտրոնը:
Օգտագործված աղբյուրների ցանկ
«Արցախի թեմ», Երևան, 2009թ., 411 էջ