Ամենափրկիչ վանք

Մարտակերտի շրջան, գ. Պողոսագոմեր

Վանքը գտնվում է Տրտու գետի աջ ափին, անտառապատ լեռնահովիտում, Կոճողոտ, Չլդրան, Ղազարահող, Պողոսագոմեր, Դրմբոն գյուղերի միջև: Վանքի Սբ. Ամենափրկիչ եկեղեցին փոքր է ու կենտրոնագմբեթ: Այն հիմնել է Հովհաննես Կրոնավորը, 1669 թվին: Վանքն եղել է Վերին Խաչենի իշխանության հոգևոր և մշակութային կենտրոնը:

Եկեղեցու մերձակայքում պահպանվում են օժանդակ շինությունների ավերակներ, հին և նոր գերեզմանների խնամքով մշակված տապանաքարեր և խաչքարեր:

Օգտագործված աղբյուրների ցանկ

«Արցախի թեմ», Երևան, 2009թ., 411 էջ

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE