Մարտունու շրջան
Մարտունու շրջանը զբաղեցնում է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածը։ Հյուսիս-արևմուտքում շրջանը սահմանակցում է Ասկերանի շրջանի, հարավում՝ Հադրութի հետ։ Մարտունու արևելյան և հյուսիսարևելյան հատվածներով անցնում է Ադրբեջանի հետ պետական սահմանը: Արցախի մյուս շրջանների համեմատ՝ Մարտունու շրջանն ավելի հարթավայրային է, նրա տարածքով է հոսում Վարանդա գետը՝ Ամարաս վտակով:
Շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 951 քառ․ կիլոմետր: Շրջկենտրոնը համանուն Մարտունի քաղաքն է, որը գտնվում է Ստեփանակերտից 45 կմ հեռավորության վրա։ Հնագույն ժամանակներում այստեղ տեղակայված է եղել պատմական Մյուս Աբանդ գավառը, իսկ հետո նաև Վարանդա նահանգի մի մասը։
Մարտունու շրջանում պահպանվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ, որոնցից առավել հետաքրքրական են Ամարաս (IV-XVII-րդ դդ․) և Բռի Եղցի վանքերը, ինչպես նաև Կուսաբերդ-Աղջկաբերդ ամրոցը։ Մարտունու շրջանը հայտնի է նաև նրանով, որ Սխտորաշեն գյուղում է գտնվում աշխարհում ամենամեծ և ամենատարեց սոսիներից մեկը (լատ․ Plátanus)։ Ծառն ավելի քան 2000 տարեկան է, ծառի բարձրությունը 54 մետր է, իսկ բնի շրջագիծը՝ 31,5 մետր։
Մարտունու շրջանը հայտնի է իր խաղողի տեսակներով, ինչպես նաև նռան և խաղողի այգիներով։ Եղանակն այնքան տաք է, որ այստեղ նույնիսկ արմավենի է աճում։ Մարտունին Արցախի ամենատաք ու ջերմ շրջաններից մեկն է:
ք. Մարտունի | Ս. Ներսես Մեծ եկեղեցի, 2004թ. | ԳՈՐԾՈՂ |
գ. Աշան | Ս.Աստվածածին եկեղեցի, 1896թ. | ԳՈՐԾՈՂ |
Եկեղեցի «Հին Աշան» գերեզմանոցում, 16-17-րդ դդ. | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
գ. Ավդուռ | Ս.Աստվածածին եկեղեցի, 1874թ. | ԳՈՐԾՈՂ |
Եկեղեցի «Ջուխտ խաչ» գյուղատեղիում, 13-14-րդ դդ. | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
գ. Բերդաշեն | Եկեղեցի «Մեծ Նահատակ» սրբատեղիում, 1676թ. | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
Գևորգավան տեղամաս | Ռուսական եկեղեցի, 20-րդ դ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
գ. Եմիշճան | Եկեղեցի «Թազա Սուրբ» սրբատեղիում, 17-րդ դար | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
Եկեղեցի «Երև Չփռներ» գյուղատեղիում, 13-14-րդ դդ. |
գ. Զարդանաշեն | Ս.Աստվածածին եկեղեցի, 18-19-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
Վանական համալիր «Ճոխտ պռավածառ», 9-17-րդ դդ. |
գ.Թաղավարդ | Ս. Աստվածածին եկեղեցի, 1840թ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
Ճոխտ պռվածառ եկեղեցի, 11-12-րդ դդ. | ||
Ճոխտ պռվածառ եկեղեցի, 16-17-րդ դդ. | ||
Հին Թաղավարդ եկեղեցի, 18-րդ դար | ||
Բերդահոնջի եղցի եկեղեցի, 17-րդ դար | ||
Ճոխտ Պռվածառի վանք, 5-13-րդ դդ. |
գ.Խերխան | Եկեղեցի «Խաչեր» սրբատեղիում, 11-13-րդ դդ. | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
գ. Խնուշինակ | Ս.Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար | ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ |
գ. Ծովատեղ | Ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար | ԳՈՐԾՈՂ |
Կարմիր եղցի եկեղեցի, 1621թ. | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
գ. Կարմիր շուկա | Ս. Աստվածածին եկեղեցի, 1731թ | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
Վանական համալիր «Երեք Մանկունք», 17-րդ դար | ||
Եկեղեցի «Մավաս» գյուղատեղիում, 18-րդ դդ. |
գ. Կաղարծի | Թարգմանչանց վանք եկեղեցի, 19-րդ դար | ԳՈՐԾՈՂ |
Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, 1811թ. | ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ |
գ. Կավահան | Ս.Աստվածածին եկեղեցի, 1871թ. | ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ |
Վանական համալիր «Պտկես բերք», 13-19-րդ դդ. | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ | |
Եկեղեցի «Շինատեղ» գյուղատեղիում, 16-17-րդ դդ. |
գ. Կոլխոզաշեն | Ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար | ԳՈՐԾՈՂ |
Եկեղեցի «Պերիտես» գյուղատեղիում, 17-րդ դար | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
գ. Հաղորտի | Ս. Աստվածածին եկեղեցի, 1751թ. | ԳՈՐԾՈՂ |
գ. Հացի | Վանական համալիր «Բռի եղցի» 7-17-րդ դդ. | ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ |
Եկեղեցի գերեզմանոցում, 13-րդ դար |
գ. Հեր-Հեր | Ս. Գրիգորիս եկեղեցի, 1676թ. | ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ |
Ս. Աստվածածին եկեղեցի, 17-րդ դար | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
ք. Ճարտար | Վանական համալիր «Ս. Եղիշեի վանք» կամ Ղոշավանք, 12-20-րդ դդ. | ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ |
Ս. Ամենափրկիչ եկեղեցի, 1787թ. | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ | |
Ս. Եղիշե եկեղեցի, 1655թ. | ||
Եկեղեցի «Կոհակ» սրբատեղիում, 10-13-րդ դդ. | ||
Ս.Գևորգ եկեղեցի, 19-րդ դար | ԳՈՐԾՈՂ | |
Ս. Վարդան եկեղեցի, 2018թ. |
գ. Մյուրիշեն | Ս.Աստվածածին եկեղեցի, 1869թ. | ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ |
Եկեղեցի «Կիրիզնուտ» գյուղատեղիում, 15-16-րդ դդ. | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
գ. Մսմնա | Վանական համալիր «Շոշկավանք», 16-րդ դար | ԳՈՐԾՈՂ |
Ս.Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
գ. Մուշկապատ | Ս. Աստվածածին եկեղեցի, 17-րդ դար | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
գ. Ննգի | Եկեղեցի «Ննգիջան» գյուղատեղիում,17-րդ դար | ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ |
Եկեղեցի «Եղցահող» գյուղատեղիում , 13-րդ դար | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ | |
Վանական համալիր «Բովուրխան», 17-18-րդ դդ. | ||
Ս. Աստվածածին եկեղեցի,1853թ․ | ԳՈՐԾՈՂ | |
Ս. Աստվածածին եկեղեցի, 1895թ․ | ||
Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի |
գ. Նորշեն | Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, 19-րդ դար | ԳՈՐԾՈՂ |
գ. Նովրուզլու | Եկեղեցի գերեզմանոցում, 9-11-րդ դդ. | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
գ. Շեխեր | Ս. Ամենափրկիչ եկեղեցի, 2017-2019թթ | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
գ. Սխտորաշեն | Ս. Աստվածածին եկեղեցի, 1731թ. | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |
գ. Սպիտակաշեն | Ս. Ամենափրկիչ եկեղեցի, 13-րդ դար | ԳՈՐԾՈՂ |
Եկեղեցի «Ջարգա Մարագ» սրբատեղիում, 13-րդ դար | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ | |
Եկեղեցի «Եղցու խութ» սրբատեղիում, 12-13-րդ դդ. |
գ. Սոս | Վանական համալիր «Ամարաս», 4-19-րդ դդ. | ԳՈՐԾՈՂ |
Վանական համալիր «Ս.Լուսավորիչ», 5-6-րդ դդ. | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ | |
Ս. Գևորգ եկեղեցի, 19-րդ դար | ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ |
գ. Քերթ | Ս. Գևորգ եկեղեցի, 19-րդ դար | ԽՈՆԱՐՀՎԱԾ, ԿԻՍԱՎԵՐ, ՀԻՄՆԱՎԵՐ |