«Օխտը եղցի» վանք

Ասկերանի շրջան, գ. Պատարա

Վանքը գտնվում է Ասկերանի շրջանի Պատարա գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք, գետի աջ ափին, անտառածածկ բլրի լանջին: Համալիրն իր մեջ ընդգրկում է երեք եկեղեցիներ և տասնյակ այլ շինուրյուններ: Համալիրի կենտրնում գլխավոր եկեղեցին է, որին կից տապանատունն է: Վանքի հարավ-արևելյան եկեղեցուն կից կա մի փոքրիկ մատուռ: Մի այլ մատուռ գտնվում է վանքի հյուսիսային կողմում: Տապանատան ներսում եղել են չորս խաչքարեր, որոնցից պահպանվել է մեկը: Այն կանգնեցրել է Սմբատ իշխանը 1158 թվականին՝ իր որդու հիշատակին: Վանքի տարածքում և նրա մոտ գտնվող գերեզմանոցում կան XII-XIIII դարերի բազմաթիվ խաչքարեր:

Օգտագործված աղբյուրների ցանկ

«Արցախի թեմ», Երևան, 2009թ., 411 էջ

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE