ՍՈՑԻԱԼ — ՀՈԳԵՎՈՐ — ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Քրիստոնեական ընկալման համաձայն մերձավորի հանդեպ սիրո, կարեկցանքի և գթասրտության զգացումներն են մարդուն դնում կատարելության ճիշտ ճանապարհի վրա և օգնում նմանվել Աստծուն։ Ըստ Ավետարանի մեր մերձավորը նա է, ով ունի մեր կարիքը, և նաև նա, ով անշահախնդիր հոգ է տանում մեր մասին (Ղուկ. 10։ 30-37):
Ահա այս գիտակցումից ոգեշնչված, Արցախի համար օրհասական ժամանակահատվածում, երբ Արցախը գտնվում էր լիարժեք շրջափակման մեջ և մաքառում էր իր գոյությունը պահել ամեն գնով, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, մի խումբ քրիստոնյա արցախցիների նախաձեռնությամբ 2023թ. սեպտեմբերի 9-ին հիմնվեց «Ընծա» սոցիալ-հոգևոր–հոգեբանական կենտրոնը։ Մեր նպատակն էր կամավորական հիմունքներով՝ համագործակցությամբ սոցիալական պաշտպանության համակարգի այլ դերակատարների հետ համախմբել բոլոր նախանձախնդիր մարդկանց, ովքեր իրենց գաղափարներով, ֆինանսական, բարոյական աջակցությամբ կարող էին հոգալ նեղության մեջ գտնվող հայրենակիցների կարիքները:
Սակայն Արցախի շրջափակման արհավիրքն իր լրումին հասավ սեպտեմբերյան պատերազմով և նորանոր ավերածություններով, որն իր հերթին մեր համար ստեղծեց նոր մարտահրավերներ և բազում նոր խնդիրներ:
Արցախցիների բռնի տեղահանումից հետո կենտրոնի կամավորները ևս իրենց բազմաթիվ հայրենակիցների հետ միասին բնակություն հաստատեցին Հայաստանի Հանրապետությունում` շարունակելով իրենց ժամանակը, կարողություններն ու հնարավորություններն ընծայել ժողովրդի կորստի ցավը թեթևացնելու, ամոքելու, նրանց հոգեպես վերականգնման և զորացման գործին:
Կենտրոնն իր գործունեությունը հիմնականում իրագործում է ծրագրերով, որոնց մի մասը սեփական նախաձեռնությամբ, մի մասն էլ տարբեր հասարակական կառույց ների և այլ սոցիալական ոլորտի դերակատարների հետ համագործակցությամբ:
Դրանք առաջին հերթին ուղղված են խոցելի տարբեր խմբերի առաջնային կարիքների բավարարմանը` հոգեբանական, սոցիալական, հոգևոր, մշակութային ու կրթական ծրագրերի իրականացման միջոցով։
Բարեգործությունը սիրո դրսևորումն է կարիքավորի հանդեպ, քանզի ողորմածությունը դիտարկվում է որպես կատարյալ վարքի դրսևորում, կենսակերպ, որը հաճելի է Աստծուն և որի համար Աստված վարձահատույց է լինում:
«Քանի որ կարիքավորները անպակաս են լինելու երկրի վրա, դրա համար էլ այս բանը պատվիրելով՝ ասում եմ. «Քո աղքատ եղբոր (հայրենակցի) և քո երկրում տառապյալ մարդկանց նկատմամբ առատաձեռն եղիր»»:
Բ Օրենք 15:11
Կենտրոնի գործունեությունն առավել կընդլայնվի և կօժանդակի մեծ թվով կարիքավորների, եթե մեր ծրագրերի ընթացքին միանան նաև կամավորներ, ովքեր կարող են իրենց տվյալները թողնել հետևյալ հղումով.
Կենտրոնի գործունեության ընթացքին կարող եք ծանոթանալ` անցնելով հետևյալ հղումով.
| Способы пожертвования | |
|---|---|
![]() |
|
| ₽ ДЛЯ ПЕРЕВОДОВ В РУБЛЯХ РФ | |
| Получатель: | Арцахская Епархия Армянской Апостольской Церкви |
| РС | No. 2480100108040020 |
| Банк посредник: | АО РАИФФЕИЗЕН БАНК МОСКВА, г.Москва, РФ |
| БИК: | 044525700 |
| К/С: | 30101810200000000700 |
| Банк получателя: | АРДШИНБАНК ЗАО |
| SWIFT: | ASHBAM22 |
| Р/С | 30111810200000000028 |
| € ДЛЯ ПЕРЕВОДОВ В ЕВРО | |
| Beneficiary (Շահառու) | Artsakh Diocese of the Armenian Apostolic Church |
| ACCOUNT | No. 2480100108040010 |
| Beneficiary’s Bank (Շահառուի բանկ) | ARDSHINBANK, G.LUSAVORICH 13, YEREVAN, RA |
| SWIFT Code: | ASHBAM22 |
| Intermidiary Bank (Միջնորդ բանկ) | |
| SWIFT Code: | COBADEFF |
| Commerzbank AG | Frankfurt am Main, Germany |
| ACC. | 400886404300 |
| $ ДЛЯ ПЕРЕВОДОВ В ДОЛЛАРАХ США | |
| Beneficiary (Շահառու /ստացող/) | Artsakh Diocese of the Armenian Apostolic Church |
| ACCOUNT | No. 2480100108040030 |
| Beneficiary’s Bank (Շահառուի բանկ) | ARDSHINBANK, G.LUSAVORICH 13, YEREVAN, RA |
| SWIFT Code: | ASHBAM22 |
| Intermidiary Bank (Միջնորդ բանկ) | |
| SWIFT Code: | CITIUS33 |
| Citibank, NA | 111 Wall Street, 19th floor, zone 1 New York, NY 10042 |
| ACC. | 36209105 |
| ֏ ДЛЯ ПЕРЕВОДОВ В ДРАМАХ | |
| Beneficiary (Շահառու /ստացող/) | Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմ |
| Հաշվի համար | No. 2480100108040000 |
| Beneficiary’s Bank (Շահառուի բանկ) | ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ք.Երևան, Գ.Լուսավորիչ 13 |
