Ստեփանակերտի «Արևածաղիկ» կիրակնօրյա դպրոց

Ստեփանակերտի թիվ 6 դպրոցում գործում է «Արևածաղիկ» կիրակնօրյա դպրոցը, որտեղ ընդգրկված է 30 երեխա: Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանի աղոթքով և օրհնությամբ մեկնարկեցին պարապմունքները: Երեխաները սիրով են հաճախում՝ բարին ու ճշմարիտը սովորելու փափագով, նմանվելով արևածաղկին, որ միշտ ձգվում է դեպի արևը: Այստեղից էլ դպրոցի անվան մտահղացումը: Մեծ հետաքրքրությամբ երեխաները մասնակցում են ձեռքի աշխատանքի պարապմունքին՝ յուրովի արտահայտելով դասի ընթացքում սովորած աստվածաշնչյան ճշմարտությունները՝ ըստ ընդհանուր ծրագրի: Ուսուցիչների կարծիքով՝ նրանց համար երեխաների հետ աշխատելը հնարավորություն է ոչ միայն սովորեցնելու, այլև սովորելու՝ նրանց պարզությունից, անկեղծ հավատքից: Ըստ նրանց՝ դասավանդման «մարտահրավերներից» են նաև երեխաների անսպասելի հարցադրումները: Ուսուցիչները փորձում են հնարավորինս մատչելի ներկայացնել դասը՝ խաղերի և պատկերների օգնությամբ: Դասավանդողների խոսքով՝ այս պատասխանատու գործում Աստծո շնորհի և իմաստության կարիքն ունեն, ինչն էլ մաղթում են բոլոր ուսուցիչներին:


WP Radio
WP Radio
OFFLINE LIVE