ՈՒխտի պատարագ Ս. Ստեփանոս Նախավկայի տոնին
Դեկտեմբերի 26-ին Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը:
Տոնի առթիվ այսօր Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցում թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ ուխտի պատարագ է մատուցել արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը:
Սրբազան Հայրն իր շնորհավորհավորանքները բերեց Արցախի թեմում սպասավորող և Հայ Եկեղեցու ողջ սարկավագաց դասին:
Սուրբ Պատարագին իրենց մասնակցությունն էին բերել թեմի քահանայից և սարկավագաց դասերը: Արարողությանը ներկա էին Արցախի տարբեր բնակավայրերից եկած մեր հավատավոր ժողովուրդը, համայնքի կիրակնօրյա դպրոցի սաները, ինչպես նաև ք. Ստեփանակերտի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները:
Պատարագիչ Տեր Հայրն իր քարոզի խոսքում ներկայացրեց Ս. Ստեփանոս Նախավկայի անցած քրիստոսապաշտ ուղին, որից հետո շնորհավորեց ու իր բարեմաղթանքները բերեց ներկա գտնվող սարգավագներին:
Հավարտ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ հանուն մեր Եկեղեցու և հայրենիքի համար նահատակվածների հոգու խաղաղության: