Սուրբ և Անմահ Պատարագ Մարտունու սբ. Ներսես Մեծ եկեղեցում

սուրբ և անմահ Պատարագ Մարտունու սբ. Ներսես Մեծ եկեղեցում

2021թ. հունիսի 12-ին սբ. Ներսես Մեծ Հայրապետի և սբ. Խադ եպիսկոպոսի տոնի կապակցությամբ Մարտունի քաղաքի սբ. Ներսես Մեծ եկեղեցում թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, Մարտունու համայնքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Թիլիքյանի կողմից մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ:

Պատարագին մասնակցում էին Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էրիկ Ավանեսյանը, Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը, հարակից համայնքներից և Ստեփանակերտ քաղաքից ժամանած ուխտավորներ:

Քանի որ Սուրբ Հայրապետի տոնն այս տարի համընկավ Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան տարելիցի հետ, Սուրբ Պատարագից հետո կատարվեց Մոնթե Մելքոնյանի համար հոգեհանգստյան արարողություն:

Այս նշանակալից օրվա կապակցությամբ հավարտ պատարագի հավատացյալներին նաև մատաղ բաժանվեց:

Պատարագից հետո Մարտունու շրջանի հոգևոր դասը թեմակալ առաջնորդի գլխավորությամբ այցելեցին Մարտունի քաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող Մոնթե Մելքոնյանի հուշարձան՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու ազգային հերոսին:

Հուշարձանի մոտ Ամարասի վանահայր Տեր Գեղարդ Հովհաննիսյանի նախագահությամբ կատարվեց հոգոհանգստյան արարողություն պատերազմի ընթացքում զոհված մեր հայորդիների և հայոց ազգի հերոսների հոգիների փրկության և խաղաղության համար:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE