Ս. Պանդալեոն եկեղեցու ուխտի օրը

Սույն թվականի Օգոստոսի 20-ին Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղում տեղակայված Ս. Պանդալեոն եկեղեցու ուխտի օրն էր։ Այս կապակցությամբ տեղի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանի ձեռամբ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։

Սուրբ Պատարագին մասնակցելու եկած հավատավոր ժողովուրդը՝ Տեր Հոր առաջնորդությամբ, միասնաբար աղոթեց հանուն մեր հայրենիքի խաղաղության և հաստատուն հավատքի։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE