Հարցազրույց «Ազատ Արցախ» թերթին

«Ազատ Արցախ» թերթի հարցերին պատասխանում է Ասկերանի սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանը:

⎯ Տեր Մես­րոպ, թերևս, ա­մե­նա­շատ վի­ճարկ­վող հար­ցը պետք է Ձեզ ուղ­ղեմ։ Ի տար­բե­րու­թյուն ա­վան­դա­կան ե­կե­ղե­ցի­նե­րի, բո­ղո­քա­կան­նե­րը չեն ըն­դու­նում Սր­բե­րի բա­րե­խո­սա­կան ա­ղոթք­նե­րը։ Նրանք հա­մոզ­ված են, որ ե­թե Աստ­վա­ծաշն­չում ուղ­ղա­կի խոսք չկա դրա վե­րա­բե­րյալ, ու­րեմն երևույթն ա­նըն­դու­նե­լի է։ Ե­թե հնա­րա­վոր է, Աստ­ծո խոս­քով մեր քույ­րե­րին ու եղ­բայր­նե­րին ներկայեցրեք այն հա­մար­նե­րը, ո­րոնք, գու­ցե ոչ ուղ­ղա­կի, բայց ցույց կտան բա­րե­խո­սա­կան ա­ղոթք­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։

Նախևա­ռաջ հա­մար­ձակ­վեմ ա­սել, որ ա­վան­դա­կան ե­կե­ղե­ցի­ներն ըն­դու­նում են և՜ Սուրբ Գիր­քը, և՜ Սր­բա­զան Ա­վան­դու­թյու­նը որ­պես Աստ­վա­ծա­յին ճշ­մար­տու­թյան ար­ժա­նա­հա­վատ աղ­բյուր­ներ։ Այս եր­կու աղ­բյուր­ներն ի­րենց նշա­նա­կու­թյամբ հա­վա­սա­րա­զոր են, ի­րար լրաց­նող, ներշ­նչ­ված են Սուրբ Հո­գով, Ում ներ­գոր­ծու­թյամբ էլ գր­վել են։ Դա անհ­րա­ժեշտ պայ­ման է բո­լոր քրիս­տո­նյա­նե­րի փր­կու­թյան հա­մար։

Գա­լով հար­ցին, որ­պես հիմ­նա­վո­րում, աստ­վա­ծաշն­չյան մի քա­նի օ­րի­նակ­ներ բե­րենք։ Նախևա­ռաջ հի­շենք Աբ­րա­հա­մի և Ա­բի­մե­լեք ար­քա­յի պատ­մու­թյու­նը։ Այս պատ­մու­թյու­նը մեր հա­վա­տա­ցյալ­նե­րը կա­րող են կար­դալ Ծնն­դոց գր­քի 20-րդ գլ­խի 7-րդ հա­մա­րից։ Այս­տեղ Աստ­ված ա­սում է ար­քա­յին հետևյա­լը. «Արդ, կնո­ջը վե­րա­դարձ­րու իր ա­մուս­նուն, ո­րով­հե­տեւ նա մար­գա­րէ է, ա­ղօթք կա­նի քեզ հա­մար եւ դու կեն­դա­նի կը մնաս։ Ե­թէ չվե­րա­դարձ­նես, ի­մա­ցիր, որ դու եւ բո­լոր նրանք, ով­քեր քո իւ­րա­յին­ներն են, կը մեռ­նէ­ք»։ Ով­քեր ծա­նոթ են այս պատ­մու­թյա­նը գի­տեն, որ հայր Աբ­րա­համն իր կնոջ հետ Գե­րա­րա­յում բնա­կու­թյուն էր հաս­տա­տել։ Այդ երկ­րի թա­գա­վո­րին՝ Ա­բի­մե­լե­քին Աբ­րա­համն իր կնո­ջը ներ­կա­յաց­րել էր որ­պես իր քույր։ Թա­գա­վո­րը նրա կնո­ջը՝ Սա­ռա­յին կնու­թյան է առ­նում։ Սա­կայն մինչև նրան մեր­ձե­նա­լը Աստ­ված ե­րա­զի մեջ հայ­տն­վում է Ա­բի­մե­լե­քին ու ա­սում է, որ այդ կինն ա­մու­սին ու­նի, չմեր­ձե­նաս նրան, թե չէ կմեռ­նես և՜ դու, և՜ քո յու­րա­յին­նե­րը։ Նաև Աստ­ված ա­սում է, որ այդ ար­դա­րը, որն Իր մար­գա­րեն է, կա­ղո­թի թա­գա­վո­րի հա­մար և նա կապ­րի։ Սա ա­ռա­ջին օ­րի­նակն է սր­բե­րի և ար­դար­նե­րի բա­րե­խո­սա­կան ա­ղոթ­քի վե­րա­բե­րյալ։

Երկ­րորդ օ­րի­նա­կը կր­կին Ծնն­դո­ցից է, ո­րը վե­րա­բե­րում է Սո­դոմ-Գո­մո­րի պատ­մու­թյա­նը։ Այս պատ­մու­թյանն ըն­թեր­ցող­նե­րը կա­րող են ծա­նո­թա­նալ Ծնն­դոց գր­քի 18-րդ գլ­խի 16-33 հա­մար­նե­րը կար­դա­լով։ Այս­տեղ Աստ­ված ա­սում է. «Մի՞թէ ես իմ ծա­ռայ Աբ­րա­հա­մից գաղտ­նի պի­տի պա­հեմ այն, ինչ ա­նե­լու ե­մ»։ Խոսքն այս­տեղ Սո­դոմ-Գո­մո­րի ճա­կա­տագ­րի մա­սին է։ Աբ­րա­համն Աստ­ծուն խնդ­րում է չկոր­ծա­նել այդ քա­ղաք­նե­րը հա­նուն այդտեղ ապ­րող ար­դար­նե­րի։ Ե­թե կար­դաք այս հատ­վա­ծը, կտես­նեք, որ հա­վատ­քի հայր Աբ­րա­համն ա­նընդ­հատ մի­ջամ­տում ու բա­րե­խո­սում է, որ Աստ­ված չկոր­ծա­նի քա­ղաք­նե­րը։ Եվ Աստ­ծո հետ խո­սակ­ցու­թյան ըն­թաց­քում տես­նե­լով, որ այդ քա­ղա­քում ան­գամ տա­սը ար­դար չկա, Աբ­րա­հա­մը լռում է։ Եվ պա­տա­հում է այն, ինչ բո­լո­րը գի­տեն. այդ եր­կու հզոր քա­ղաք­նե­րը ա­վեր­վում են։ Եվ այդ­տեղ ապ­րող միակ ար­դար ըն­տա­նի­քը Աբ­րա­հա­մի եղ­բո­րոր­դի Ղով­տի ըն­տա­նիքն էր, ո­րոնց Աստ­ված Հրեշ­տակ­նե­րի մի­ջամ­տու­թյամբ ա­զա­տում է այդ պա­տու­հա­սից։ Այս պատ­մու­թյունն էլ Սր­բե­րի բա­րե­խո­սու­թյան ա­նա­ռար­կե­լի օ­րի­նակ է։

Հա­ջորդ օ­րի­նա­կը Հո­բի և նրա ե­րեք ըն­կեր­նե­րի պատ­մու­թյունն է, ո­րը կա­րող եք կար­դալ Հո­բի գր­քի 42-րդ գլ­խի 7-9 հա­մար­նե­րի մեջ։ Չի­մա­նա­լով ի­րո­ղու­թյու­նը, Հո­բի բա­րե­կամ­նե­րը հոր­դո­րում են Հո­բին տա­ռա­պանք­նե­րից ա­զատ­վե­լու հա­մար զղ­ջալ ու ա­պաշ­խա­րել մեղ­քե­րից։ Աս­տուած ա­սաց Ե­ղի­փազ Թեմ­նա­ցուն. «Մեղք գոր­ծե­ցիր դու, նաեւ քո եր­կու բա­րե­կամ­նե­րը, քա­նի որ իմ ա­ռաջ ճշ­մա­րիտ բան չա­սա­ցիք, ինչ­պէս իմ ծա­ռայ Յո­բը։ Բայց հի­մա եօ­թը զուա­րակ ա­ռէք ու եօ­թը խոյ, գնա­ցէք իմ ծա­ռայ Յո­բի մօտ, ու թող նա ող­ջա­կէզ ա­նի ձեզ հա­մար, իմ ծա­ռայ Յո­բը թող նաեւ ա­ղօ­թի ձեզ հա­մար, քա­նի որ, ե­թէ ես նկա­տի ու­նե­ցած չլի­նէի նրան, ու նրա հա­մար չլի­նէր այս, ես ար­դա­րեւ կորս­տի մատ­նած կը լի­նէի ձեզ, ո­րով­հե­տեւ իմ ծա­ռայ Յո­բի մա­սին ճշ­մա­րիտ բա­ներ չա­սա­ցի­ք»։ Հա­մա­րը ա­վարտ­վում է հետևյա­լով. «Աստ­ված թո­ղու­թիւն շնոր­հեց նրանց մեղ­քե­րին յա­նուն Յո­բի»։

Ակ­ներև է՝ այս­տեղ ևս Սր­բի բա­րե­խո­սու­թյունն է մե­ղա­վոր­նե­րի հա­մար։ Աստ­ված գոր­ծում է մար­դու հետ միա­սին՝ հար­գե­լով մար­դու, հատ­կա­պես Սր­բե­րի ու ար­դար­նե­րի կամ­քը։

⎯ Այս հար­ցին առ­նչ­վող ևս մի ան­հան­գս­տաց­նող երևույթ կա. բո­ղո­քա­կան­նե­րը չեն պատ­վում Մա­րիամ Աստ­վա­ծած­նին և մյուս Սր­բե­րին։ Կա՞, ար­դյոք, սթա­փեց­նող խոսք, ո­րով նրանք կկա­րո­ղա­նան փոքր-ինչ սկ­սել մտո­րել՝ գու­ցե սխալ ենք։

Վե­րո­հի­շյալ հա­մար­նե­րը խո­սում են նաև այն մա­սին, թե ինչ­պես է Աստ­ված վե­րա­բե­րում Սր­բե­րին ու ար­դար­նե­րին։ Ինչ վե­րա­բե­րում է Մա­րիամ Աստ­վա­ծած­նին, կա­րող ենք հետևյալն ա­սել. որևէ կրոն, փի­լի­սո­փա­յա­կան ուս­մունք, այն­պես չի կարևո­րել կնոջ դե­րը մարդ­կու­թյան պատ­մու­թյան մեջ, ինչ­պես քրիս­տո­նեու­թյունն՝ ի դեմս Աստ­վա­ծա­մոր։ Նրա դե­րը մեծ է փրկ­չա­գոր­ծու­թյան և վախ­ճա­նա­բա­նու­թյան գոր­ծում։ Ա­վե­լի լավ պատ­կե­րա­ցում կազ­մե­լու հա­մար կա­րող եք կար­դալ Ղու­կա­սի Ա­վե­տա­րա­նի 1-ին գլ­խի 36-59 հա­մար­նե­րը։ Երբ Մա­րիա­մը հան­դի­պում է Ե­ղի­սա­բե­թին, մա­նու­կը վեր­ջի­նիս ո­րո­վայ­նում սկ­սում է խա­ղալ, Ե­ղի­սա­բեթն էլ լց­վե­լով Սուրբ Հո­գով, ա­ղա­ղա­կում է. «Օրհ­նեալ ես դու կա­նանց մէջ եւ օրհ­նեալ է քո ո­րո­վայ­նի պտու­ղը։ Որ­տե­ղի՞ց ինձ այս ու­րա­խու­թիւ­նը, որ իմ Տի­րոջ մայ­րը ինձ մօտ գայ, ո­րով­հե­տեւ ա­հա­ւա­սիկ, երբ քո ող­ջոյ­նի ձայ­նը հա­սաւ իմ ա­կան­ջին, մա­նու­կը ցն­ծա­լով խա­ղաց իմ ո­րո­վայ­նում։ Եւ ե­րա­նի նրան, որ կը հա­ւա­տայ, թէ Տի­րոջ կող­մից ի­րեն ա­սուած­նե­րը կը կա­տա­րուե­ն»։ Ու­շադ­րու­թյուն դարձ­րեք, որ այս­տեղ Աստ­վա­ծա­շուն­չը Մա­րիա­մին կո­չում է Տի­րա­մայր։ Իսկ Մա­րիամն էլ Աստ­ծուն ուղղ­ված իր օրհ­նա­բա­նու­թյան մեջ ա­սում է. «Եւ ա­հա, այ­սու­հե­տեւ բո­լոր սե­րունդ­նե­րը ինձ ե­րա­նի կը տան, ո­րով­հե­տեւ ա­մե­նա­զօր Աս­տուած մե­ծա­մեծ գոր­ծեր ա­րեց ինձ հա­մար, եւ Նրա ա­նու­նը սուրբ է»։ Այս հա­մա­րը բա­վա­կան է, որ հաս­կա­նանք, թե ինչ­պի­սինն էր Ա­րար­չի մո­տե­ցումն ու գնա­հա­տա­կա­նը Մա­րիամ Աստ­վա­ծած­նին։ Եվ նրա ո­րո­վայ­նը օ­ծե­լով Սուրբ Հո­գով, այն դարձ­րեց մեր Տի­րոջ տա­ճա­րը, ո­րից էլ ծն­վեց ա­պա­գա Փր­կի­չը։ Այս­քա­նից հե­տո փոր­ձել նվա­զեց­նել նրա սր­բու­թյունն ու մե­ծու­թյունն ա­նըն­դու­նե­լի կլի­նի։

⎯ Սո­վո­րա­բար մենք ա­ղո­թում ենք նաև նն­ջե­ցյալ­նե­րի հա­մար, հա­վա­տա­լով, որ Տի­րոջ ո­ղոր­մու­թյունն ան­սահ­ման է, ուս­տի չենք էլ կաս­կա­ծում, որ այդ ա­ղոթք­նե­րը լս­վում ու պա­տաս­խան են ստա­նում։ Ի վեր­ջո, մեր ե­կե­ղե­ցին ու­նի նաև Մե­ռե­լոց­ներ, ո­րոնք հաջորդում են Տա­ղա­վար տո­նե­րին։ Մեր բո­ղո­քա­կան քույ­րերն ու եղ­բայր­նե­րը այս­տեղ էլ են հա­կա­դարձ­վում՝ ա­սե­լով, որ մա­հից հե­տո այլևս փրկ­վել անհ­նար է։ Ի­րենց ճշ­մար­տա­ցիու­թյան հա­մար վկա­յում են Տի­րոջ պատ­մած Ղա­զա­րո­սի և մե­ծա­հա­րուս­տի ա­ռա­կը, ըստ ո­րի՝ անհ­նար է դժոխ­քից անց­նել դրախտ, և՝ հա­կա­ռա­կը։ Ինչ­պե՞ս կա­րող ենք նրանց, ե­թե ոչ հա­մո­զել, ա­պա գո­նե օգ­նել մտո­րել, որ Աստ­ծո ո­ղոր­մու­թյու­նը սահ­մա­նա­փա­կել չի կա­րե­լի։

⎯ Բե­րենք Աստ­վա­ծաշն­չյան հա­մար­ներ։ Քրիս­տոս բազ­միցս ա­ղոթք­նե­րով դի­մել է Հայր Աստ­ծուն մա­հա­ցած մարդ­կանց հա­րու­թյուն տա­լու հա­մար։ Ա­ռա­ջի­նը Հայ­րո­սի աղջ­կա հա­րու­թյունն էր (Ղու­կաս 8։40-56)։ Երկ­րորդ ան­գամ Հի­սուս Քրիս­տո­սը Նա­յին քա­ղա­քում հա­րու­թյուն է տա­լիս մի որբևայ­րու տղա­յի։ Նույն ա­ղոթք­ներն ա­նում էին ա­ռա­քյալ­նե­րը, մաս­նա­վո­րա­պես Պետ­րո­սը, ինչին կա­րող եք ծա­նո­թա­նալ Գործք Ա­ռա­քե­լոց գր­քի 9-րդ գլ­խի 36-42 հա­մար­նե­րում։ Նա հա­րու­թյուն է տա­լիս Այ­ծեմ­նի­կին՝ մի բա­րե­պաշտ կնոջ։ Իսկ Պո­ղոսն էլ հա­րու­թյուն է տա­լիս ոմն Եվ­տի­քո­սի, որ քա­րո­զի ժա­մա­նակ նն­ջել էր ու ըն­կել եր­րորդ հար­կից ու մա­հա­ցել (Գործք։19։7-12)։

Ու­զում եմ մեր ու­շադ­րու­թյու­նը կենտ­րո­նաց­նենք բո­լո­րիս հայտ­նի Ղա­զա­րո­սի հա­րու­թյան պատ­մու­թյան վրա։ Չորս օր­վա մա­հա­ցած Ղա­զա­րո­սի հա­մար նախ ա­ղո­թում է Հայր Աստ­ծուն, գո­հու­թյուն մա­տու­ցում Նրան և նշում, որ ոչ թե իր հա­մար, այլ ներ­կա մարդ­կանց հա­մար է անհ­րա­ժեշտ այդ հա­րու­թյու­նը։ Եվ Տե­րը դի­մում է հենց Ղա­զա­րո­սին, ա­սե­լով. «Դուրս ա­րի»։

Ե՜վ մեր Տե­րը, և՜ ա­ռա­քյալ­նե­րը ա­ղո­թում էին Հայր Աստ­ծուն նն­ջե­ցյալ­նե­րի հա­մար, ո­րոնց էլ հա­րու­թյուն էր տա­լիս։ Ե­թե այս պատ­մու­թյուն­նե­րը նն­ջե­ցյալ­նե­րի հա­մար ա­ղոթք չեն, ա­պա ի՞նչ են։

Եվ վեր­ջում ու­զում եմ մեջ­բե­րել մեր Տի­րոջ կե­նա­րար խոս­քը. «Ով ա­կանջ ու­նի լսե­լու, թող լսի, թե Հո­գին ինչ է ա­սում իր ծա­ռա­նե­րի­ն»։

Մնաք խա­ղա­ղու­թյամբ։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE