Համաժողովրդական հանրահավաքի ընթացքում հնչեց միասնական աղոթք
Համաժողովրդական հանրահավաքի մասնակիցները արժանապատիվ Տեր Վաչագան քահանա Գյուրջյանի առաջնորդությամբ միաբան կերպով աղոթեցին առ Աստված: Ստեփանակերտ-Երևան տեսակամրջի երկու կողմերում գտնվող մարդկանց շուրթերից հնչեց Տերունական աղոթքը, որից հետո Տեր Հայրն ընթերցեց «Մատյան ողբերգության»-ից հատված:
Միասնական աղոթքից առաջ Տեր Վաչագանն իր խոսքում մեջբերեց Ամենայն Հայոց Կաթողիկոս երջանկահիշատակ Վազգեն Առաջինի հետևյալ խոսքը. «Եթե մենք զլանանք խոնարհվել Աստծո առաջ, ստիպված կլինենք խոնարհվել մարդկանց առաջ, և որ ավելի վատ է` թշնամու առաջ»: