Տեր Վաչագան քահանա Գյուրջյան
ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Տեր Վաչագան քհն. Գյուրջյան, ծնվել է 1992 թ. մարտի 10-ին ԼՂՀ Մարտակերտ քաղաքում:
- 1998 թ.-ից մինչև 2008 թվականը սովորել է Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում:
- 2008 թ.-ից մինչև 2012 թվականը սովորել է Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցում:
- 2014 թ. օգոստոս ամսից մինչև 2015թ. հունվարի 1-ը Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ծառայության է նշանակվել Գևորգյան Հոգևոր ճեմարանում որպես ԳՀՃ-ի քարոզչության և հասարակայնության հետ կապերի բաժնի քարտուղար:
- 2015 թ. հունվարի 12-ից Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ և ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպս․Աբրահամյանի օրհնությամբ ծառայության է անցել ՊԲ № Զ/մ-ում որպես գնդերեց:
- 2017 թ․ փետրվարի 22-ից ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդի հրամանով նշանակվել է Պաշտպանության Բանակի ավագ գնդերեցի ժամանակավոր պաշտոնակատար։
- 2018 թ․ մարտի 1-ից ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդի հրամանով նշանակվել է ՊՆ № զորամասի գնդերեց:
- 2019 թ․ հունվարի 1-ին նշանակվել է ՊԲ ավագ գնդերեց։
- 2021 թ․նոյեմբերի 1-ին նշանակվել է ՊԲ № բրիգադի գնդերեց:
- 2022 թ. փետրվարի 14-ից Վեհափառ Հայրապետի օրհնությամբ՝ բանակում ծառայության հետ համատեղության կարգով նշանակվել է Արցախի թեմի ՔԴՔԿ տնօրեն:
- 2022թ. Նոյեմբերի 13-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Մայր Տաճարում, Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կողմից ձեռնադրվել է քահանա։
ՀՀ Պաշտպանության Նախարարության կողմից պարգևատրվել է երկու գերատեսչական՝ 2016թ ապրիլյան պատերազմին մասնակցելու համար «Նելսոն Ստեփանյան», իսկ 2020թ․ 44-օրյա պատերազմին մասնակցելու համար «Անդրանիկ Օզանյան», իսկ Վեհափառ Հայրապետի կողմից 44-օրյա պատերազմին մասնակցության համար «Սբ․ Ղևոնդ Երեց» շքանշանով։