«Դրախտի ընտանիք». նոր հնարավորություններ նորապսակների համար

«Դրախտի ընտանիք» ծրագրի երկրորդ փուլը սկսել է իր աշխատանքները՝ բերելով նոր հնարավորություններ արցախցի նորապսակ զույգերի համար։

Դրախտի ընտանիք

Ծրագրի շահառուները մասնակցում են մատնահարդարման մասնագիտական դասընթացին, որը հնարավորություն կտա ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ և ապագայում ապահովել իրենց զբաղվածությունը։

Մասնագիտական կրթության հետ զուգահեռ ծրագիրը շարունակում է իր հիմնական առաքելությունը՝ ամրապնդել ընտանիքների հոգևոր-հոգեբանական հիմքերը։ Նորապսակ զույգերի մասնակցությամբ կանոնավոր անց են կացվում հանդիպումներ հոգևորականի և հոգեբանի հետ։

Այս հանդիպումները նպատակ ունեն օգնել զույգերին՝

  • հաղթահարել կյանքի դժվարություններն ու մարտահրավերները
  • ամրապնդել ընտանեկան համերաշխությունը
  • ձեռք բերել ներքին խաղաղություն
  • զարգացնել առողջ բարոյական և հավատքային արժեհամակարգ:

«Դրախտի ընտանիք» ծրագիրն իրականացվում է «ԱՄՍԱՐ» ՀԿ-ի կողմից՝ գերմանական «Brot für die Welt» կազմակերպության օժանդակությամբ։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE