Մեկնարկեց «Դրախտի ընտանիք» ծրագիրը
Նոյեմբերի 25-ին սկիզբը դրվեց «Դրախտի ընտանիք» ծրագրին: Ծրագիրն ունի հատկանշական նպատակ. քրիստոնեական արժեքներով ամրապնդել նորապսակ զույգերին` ձևավորելով «Դրախտի ընտանիքներ»:
Ծրագրի շահառուներն են Արցախից բռնի տեղահանված երիտասարդ ընտանիքները:
Այս նախաձեռնությունը համատեղում է 3 կարևոր բաղադրիչներ, որոնք կարող են ընտանիքների ամրության երաշխիք հանդիսանալ. հոգևոր, հոգեբանական ու սոցիալական:
«Դրախտի ընտանիք» ծրագրի շրջանակներում զույգերի հետ աշխատում են․
- հոգևորականը,
- հոգեբանը։
Զույգերը մասնակցում են նաև Սոցիալական մեդիա մարքեթինգի (ՍՄՄ) մասնագիտական հմտությունների դասընթացին, ինչը հնարավորություն կտա ընտանիքներին ստեղծել եկամտի աղբյուր և լուծել կենցաղային խնդիրները:
Ծրագիրն իրականացնում է AMSAR ԱՄՍԱՐ ԲՀԿ-ն Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնում: