Բժիշկ Սուրբ Պանդալեոնի տոնին
Հոկտեմբերի 6-ին ընկերակցությամբ արժանապատիվ հայրեր Տեր Անդրեաս քահանա Թավադյանի և Տեր Մատթեոս քահանա Դրավանցի, Բերդաձորի ենթաշրջանի Մեծ Շեն գյուղի Ս. Պանդալեոն եկեղեցիու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանը եկեղեցու սպասավորներով հանդերձ ուխտավորաբար Սուրբ Պատարագ մատուցեց՝ ի հիշատակ սուրբ Պանդալեոն մեծ նահատակի և բժշկի, Երմողայոս քահանայի եւ Եփրաքսյա կույսի։ Հոգևորականաց դասը իրենց աղոթքի մեջ խնդրեց Բարձրյալի հովանավորությունը Մայր Հայաստանի և Արցախի Հանրապետության համար, բարեխոսությամբ վերոհիշյալ սրբերի։
Պատարագից հետո Սիրո ճաշ (Ագապե) մատուցվեց։
Օրը բավականին հագեցած էր հոգևոր խնդությամբ և Աստվածային Սիրո ջերմությամբ։
Քրիստոսի Սերը և օրվա սրբերի բարեխոսությունը ամենքին ուղեկից։