Սուրբ Պանտալեոն

Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղ

Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի հյուսիս-արևելյան մասում է գտնվում Պարին Պիժ վանքը: Պարին Պիժը «Պարոն բժիշկ» բառակապակցության տեղական արտասանությունն է, ճիշտ անունն է` Սուրբ Պանտալեոն (Պանտելեյմոն) բժշկի վանք: Մեկ այլ վարկածի համաձայն էլ Պարին Պիժ անվանումը Բարի բժշկի հնչյունափոխված ձևն է:

Վանքը բաղկացած է գլխավոր եկեցեցուց, որը 1658 թ. կառույց է և Սուրբ Հռիփսիմե մատուռից (ԺԹ դար): Գլխավոր եկեղեցին կառուցվել է ի պատիվ 3-4-րդ դարերում Փոքրասիական Նիկոմեդիա քաղաքում ապրած նահատակ-բժիշկ Պանդալեոնի, ում մասունքները, ըստ ավանդույթի, ամփոփված են եկեղեցու հիմքում։ Սուրբը ուղղափառ եկեղեցում համարվում է զինվորների հովանավոր։ Արևմուտքում հավատում են, որ Սուրբ Պանդալեոնն ունի զինվորների և, առհասարակ, մարդկանց հիվանդությունները, ինչպես նաև հոգևոր վերքերը բժշկելու շնորհ։ Մեծ ու փոքր եկեղեցիները արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիների կողմից լրիվությամբ ավերվել են: Սակայն Պարին Պիժ եկեղեցին և Սուրբ Հռիփսիմե մատուռը հիմնանորոգվել ու վերականգնվել են: Եկեղեցու շրջակայքում գտնվում է հին, բավականին մեծ գերեզմանատուն:


Օգտագործված աղբյուրների ցանկ

«Արցախի թեմ», Երևան, 2009թ., 411 էջ

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE