«Արցախյան հրաշապատումներ»․ հավատի և հրաշքների վկայություններ
«Արցախյան հրաշապատումներ» գրքույկում ամփոփված են Արցախի սրբավայրերի, եկեղեցիների և անհատների շուրջ ձևավորված հրաշքները, որոնք տեղի են ունեցել հենց մեր օրերում, ինչպես նաև ներկայացված են մեր սրբավայրերի պատմությունները։
Սա հավաքագրված վկայությունների շարք է այն մարդկանցից, ովքեր անձամբ տեսել ու զգացել են Աստծո ներկայությունը Արցախ աշխարհում։
Եթե դուք կամ ձեր մտերիմները ունեք հրաշքի պատմություն՝ կապված Արցախի որևէ վանքի, եկեղեցու կամ սրբավայրի հետ, խնդրում ենք կիսվել մեզ հետ։ Ներկայումս նախապատրաստվում է գրքի երկրորդ մասը, և ձեր պատմությունը կարող է դառնալ դրա մի մասնիկը։
Գիրքը կարող եք ձեռք բերել Երևան, Չարենցի 20 հասցեում գտնվող «ՀՕՄ Արվեստ»-ից՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 11:00–18:00, շաբաթ՝ 11:00–15:00։
Ձեր պատմությունը մեզ փոխանցելու համար զանգահարեք 097 751276 հեռախոսահամարով կամ գրեք info@artsakhdiocese.am էլեկտրոնային հասցեին։
