ԱՀ նախագահը մասնակցեց Միասնական աղոթքին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին այցելել է Մարտակերտ քաղաք և քննարկումներ ունեցել Արցախում տիրող ներկայիս իրավիճակի մասին։

Նախագահը վերահաստատել է Արցախի իշխանությունների հավատարմությունը Արցախի Հանրապետության՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա անկախության և պետականաշինության համար պայքարին։

Քննարկումներից հետո նախագահ Հարությունյանը Մարտակերտի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Մարտակերտի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցի, որտեղ մասնակցել է ՀԱՍԵ Արցախի թեմի եկեղեցիներում հնչող միասնական աղոթքին։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE