Միասնական աղոթք

աղոթք անպտուղ չի մնում

ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵ՛Ր

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմը դիմում է արցախահայությանը միասնական աղոթքի կոչով՝ Ամենազոր Աստծու զորակցությունը խնդրելով արցախահայության անվտանգ, խաղաղ ու բարօր կյանքի համար:

Միասնական աղոթքը տեղի կունենա սբ. Զատկին նախորդող «Ավագ» շաբաթվա բոլոր օրերին, երեկոյան ժամը 🕘 19:00-ին (ապրիլի 11-ից ապրիլի 16-ը՝ ներառյալ):

Խնդրում ենք ողջ արցախահայությանը, բոլոր Աստվածավախ ու հայրենասեր գիտակից մարդկանց «Միասնական Աղոթքի» ժամին թողնել կողմնակի զբաղմունքներն ու գործերը և մասնակցել այս սրբազան Ուխտին:

Մեր կարգախոսն է՝

«Հավատքով կատարված յուրաքանչյուր աղոթք անպտուղ չի մնում»:

Թո’ղ Աստված պահի ու պահպանի Հայաստան և Արցախ աշխարհը

♰ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմ ♰

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE