«Ընծա» սոցիալ — հոգևոր – հոգեբանական կենտրոն

«Ընծա» սոցիալ - հոգևոր – հոգեբանական կենտրոն

Սիրելի հայրենակիցներ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմում բացվել է «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնը, որի գլխավոր նպատակն է Արցախում ստեղծված ճգնաժամային պայմանները հնարավորինս մեղմելու համար աջակցել հասարակության խոցելի խմբերին՝ ծավալելով սոցիալ-հոգևոր–հոգեբանական գործունեություն։ Կենտրոնն իր աշխատանքը ծավալում է կամավորական հիմունքներով՝ համագործակցելով ԱՀ սոցիալական պաշտպանության համակարգի այլ դերակատարների հետ։

Կենտրոնը նպատակ ունի համախմբել բոլոր նախանձախնդիր մարդկանց, ովքեր իրենց գաղափարներով, ֆինանսական, բարոյական աջակցությամբ կարող են հոգալ նեղության մեջ գտնվող արցախցիների կարիքները:

Կամավորական այս նախաձեռնությանը միանալու համար կարող եք կապվել Արցախի թեմի քարտուղարության հետ՝ կայքէջում նշված կոնտակտային տվյալներով։

«Ընծա» սոցիալ — հոգևոր – հոգեբանական կենտրոնին կարող եք կատարել ձեր նվիրատվությունը Արցախի թեմի կայքէջում՝, «Նպատակ» բաժնում նշելով համապատասխան տարբերակը («Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական աջակցության կենտրոն):

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE