Ուխտագնացություններ դեպի հինավուրց վանական համալիրներ

Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջարկով և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի բարձր հովանու ներքո վերստին կկազմակերպվի անվճար երթևեկություն դեպի արցախյան հինավուրց վանական համալիրներ՝ Ամարաս, Գանձասար և Հակոբավանք: Ուխտագնացությունները կկազմակերպվեն յուրաքանչյուր կիրակի օրերին և մեկնարկը կտրվի ապրիլի 16-ին: Մեքենաները շարժվելու են դեպի ուխտավայրեր ժամը 08:30-ին Վերածննդի հրապարակից:

Մասնակցության համար կարող եք գրանցվել Ստեփանակերտի Ս. Հակոբ և Ս. Աստվածածին եկեղեցիների մոմավաճառների մոտ:

Ուխտագնացությունները դեպի մեր դարավոր ժառանգություն հանդիսացող վանքեր լավ հնարավորություն է հոգևոր արժեքների ամրապնդման և հայկական ժառանգության պահպանման համար:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE