«Նշխար» ռադիոալիք 107.5

Սիրելի հայրենակիցներ,

ուրախությամբ հայտնում ենք, որ արդեն գործում է Արցախի թեմի «Նշխար» ռադիոալիքը 107.5 հաճախականությամբ,, որի եթերում հեռարձակվում են հոգևոր հաղորդաշարեր, սուրբգրային ընթերցումներ և մեկնություններ, քարոզներ, ինչպես նաև ազգային-մշակութային և հոգևոր թեմաներով այլ նյութեր։ Ռադիոսփռման գլխավոր նպատակը քրիստոնեական մեր հավատքի նորոգությունն է` հիմնված Սուրբ Գրքի և Եկեղեցու Սրբազան ավանդության վրա։

Ունկնդիր լինելով ռադիոալիքին` կարող եք ստանալ Ձեզ հուզող հարցերի պատասխանները և ամրապնդել կապը մեր Տեր Հիսուս Քրիստոսի և նրա առաքելահիմն Եկեղեցու հետ, «քանզի դրանք լսելով՝ իմաստունն ավելի կիմաստնանա, կրթյալը կստանա կյանքի ուղեցույց» (Առակներ 1:5):

Ռադիոյի եթերներին կարող եք հետևել նաև առցանց տարբերակով՝ Արցախի թեմի պաշտոնական կայքէջում։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE