Սուրբ Աստվածածին վանք

Շահումյանի շրջան, ք. Քարվաճառ

Վանքը գտնվում է Շահումյանի շրջանում, Տրտու գետի աջ ափին, Իրիցաջուր և Տրտու գետերի խառնվելու վայրում: Այն XII-XIII դարերի կառույց է:

Հինավուրց այս վանքը ադրբեջանցի վայ գիտնականների կողմից ներկայացվել է որպես աղվանական: Նրա հայկական լինելը վերացնելու նպատակով 1989-1893 թվականներին գրեթե ավերվել են վանքի բոլոր շինությունները, ոչնչացվել են վանքի պատերին եղած 13 վիմագրերը:

Համալիրը կազմված է եղել երկու փոքր եկեղեցիներից, սյունասասրահից և գավթից: Հոգևոր այս կենտրոնի հինավուրց եկեղեցին կառուցվել է 1174 թվին, մյուսը՝ 1178-ին: Պատմական շատ արձանագրություններ, որոնք պատմում էին հոգևոր կենտրոնի կառուցողների մասին, ներկայումս ոչնչացված են:

Հին եկեղեցիներից մի փոքր հեռու կանգուն են հոգևոր կենտրոնի ավելի ուշ ժամանակի շինություններ: Դրանցից մեկը թաղածածկ եկեղեցի է՝ մկրտման ավազանով: Նրան կից է գավիթ-սրահը և օժանդակ այլ ավերակ սենյակներ: Դրանց կառուցման հավանական շրջանը XVII դարն է: Վանքի հարավ-արևմտյան մասում պահպանվել են XII-XVII դարերում կառուցված մի մատուռ և միաբանության սենյակների ավերակները: Սբ. Աստվածածին վանքի մոտ, Տրտու գետի հակառակ ափին կա ժայռերին կպած ևս մի եկեղեցի՝ իր գավիթով (XII- XVII դարեր):


Օգտագործված աղբյուրների ցանկ

«Արցախի թեմ», Երևան, 2009թ., 411 էջ

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE