Կուսանաց անապատ
Ասկերանի շրջան, գ. Ավետարանոց
Կուսանաց անապատը գտնվում է Ավետարանոց գյուղի հարավարևմտյան մասում, հրվանդանի վրա: Ըստ Անապատի եկեղեցու դռան արձանագրության, այն կառուցվել է 1616 թվականին: Որպես եկեղեցու կառուցողներ հիշատակվում են Գայանե և Հռիփսիմե քույրերը: Ներկայիս եկեղեցին կառուցվել է V-VII դարերի հնագույն վանքի տեղում, որի հետքերը ներկայումս առկա են: Այդ փաստը վկայում է, որ անցյալում այստեղ եղել է հոգևոր և մշակութային առաջնակարգ կենտրոն: Անապատը կազմված է եկեղեցուց, գավթից: Վերջինս Մելիք -Շահնազարյանների համար հանդիսացել է տոհմական դամբարան:
Օգտագործված աղբյուրների ցանկ
«Արցախի թեմ», Երևան, 2009թ., 411 էջ