Ղևոնդանց անապատ

Ասկերանի շրջան, գ. Մոշխմհատ

Մոշխմհատ գյուղից քիչ հեռու, լեռան գագաթին գտնվում է Ղևոնդաց անապատ կոչվող համալիրը: Այն կառուցված է Սբ. Ղևոնդ Երեցի մասունքների վրա: Անապատի կառուցման ճշգրիտ թվականը հայտնի չէ: Նրա ճարտարապետության առանձին մանրամասներ համապատասխանում են վաղ քրիստոնեական ոճերին: Հավանական է, որ այն ավերվել է արաբական արշավանքների ժամանակ, իսկ XIII դարում՝ նորից վերակառուցվել: Ղևոնդաց անապատը կազմված է եկեղեցուց, գավթից, զանգակատնից, հյուրատնից: Կան ավերված խցեր: Համալիրն ունեցել է ջրհոր և այգի: Անապատը մեկ անգամ ևս ավերվել է և վերականգնվել XVII-XVIII դարերում:


Օգտագործված աղբյուրների ցանկ

«Արցախի թեմ», Երևան, 2009թ., 411 էջ

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE