Եղիշե կույսի տաճար

Մարտունու շրջան, ք. Ճարտար

Ճարտար քաղաքի Ղուզե Ճարտար թաղամասից հարավ, լեռան գագաթին գտնվում է Եղիշե կույսի տաճարը: Տաճարն ունի մեկ եկեղեցի, որը կոչվում է Եղիշե կույսի անապատ: Տաճարը XII դարի կառույց է, ոճը՝ բազիլիկ: 1655 թվականին վերանորոգվել է: Եկեղեցու ավագ խորանի տակ գտնվում է Եղիշե կույսի դամբարանը: Վանքին կից եղել է գերեզմանատուն: Հնում տաճարը շրջապատված է եղել պարսպով:

Օգտագործված աղբյուրների ցանկ

«Արցախի թեմ», Երևան, 2009թ., 411 էջ

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE