Կոշիկ անապատ

Մարտակերտի շրջան, գ. Քոլատակ

Անապատը գտնվում է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղից 10-12 կմ հարավ-արևմուտք, անտառապատ լեռան վրա: Համալիրը կազմված է երեք եկեղեցիներից, գավթից, սեղանատնից, գերեզմանատնից և ջրամբարից: Պահպանվել են նաև խցերի, տնտեսական շինությունների, բաղնիքի ավերակները: Գլխավոր եկեղեցու խորանի ճակատի 1265 թվականի արձանագրությունը հուշում է, որ Կոշիկ անապատը եղել է Բաղաց թագավորի թոռ, Հասանի որդի՝ իշխան Խերխանի տոհմական տապանատունը: Վերջինս վերանորոգել է Անապատի Սբ. Ստեփանոս և մյուս եկեղեցիները: Համալիրի տարածքում կան բազմաթիվ գեղաքանդակ խաչքարեր:


Օգտագործված աղբյուրների ցանկ

«Արցախի թեմ», Երևան, 2009թ., 411 էջ

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE