Կարմիր վանք

Մարտակերտի շրջան, գ. Վաղուհաս

Բերդաձորի Սբ. Գրիգոր կամ Կարմիր վանքը գտնվում է Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից 10 կմ հեռավորության վրա, անտառապատ լեռան լանջին: Ըստ գլխավոր եկեղեցու արձանագրության, այն կառուցել է Վախթանգյան իշխանական տան Սակոյան ճյուղի հիմնադիր Սակո իշխանը, 1224 թվականին: Գլխավոր եկեղեցուն կից է գավիթը և երկրորդ եկեղեցին, որոնք նույն դարի կառույցներ են: Կարմիր վանքը հայտնի է իր գրչագիրներով: Որպես գրիչ հիշատակվում է Վարդանը: Վանքի պատերին կան շատ վիմագիր արձանագրություններ:



Օգտագործված աղբյուրների ցանկ

«Արցախի թեմ», Երևան, 2009թ., 411 էջ

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE